fbpx
Էկո

Ամելի փոթորիկը Ֆրանսիայում շուրջ 100 հազար տուն առանց հոսանքի է թողել. BFMTV

Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած փոթորկի պատճառով շուրջ 100 հազար տուն առանց հոսանքի է մնացել։ Այս մասին հաղորդում է BFMTV-ն:

Տեղեկությունների համաձայն ՝ «Ամելի» փոթորիկը սկսվել է կիրակի գիշերը: Ուժգին քամու կամ ջրհեղեղների պատճառով ՝ 17 դեպարտամենտներում հայտարարվել է եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ:

Հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ Ժիրոնդա դեպարտամենտի Արքաշոն քաղաքի ծովախորշում քամու արագությունը հասել է 163 կմ/ժամի: Ճանապարհին ծառեր են տապալվել: Տեղական իշխանությունները խորհուրդ են տալիս հնարավորության սահմաններում փողոց դուրս չգալ եւ չօգտվել անձնական տրանսպորտային միջոցներից:

Արեւմտյան դեպարտամենտ Վանդեում պահպանվում է ափամերձ տարածքի, մայթերի եւ նկուղների ջրածածկման սպառնալիքը: Ընդ որում՝ Մերձծովյա Շարանտա դեպարտամենտում հոսանքազրկվել են 5,7 հազար տներ:

Տարերքի հետեւանքով ամենաշատ տուժել են Ատլանտյան Պիրենեա, Լանդեր, Ժիրոնդա եւ Դորդոն դեպարտամենտները: Enedis ընկերությունը հաստատել է, որ 8:30-ի դրությամբ շարունակում են առանց էլեկտրականության մնալ մոտ 100 հազար տներ:

ԱԶԱՏ ԼՐԱՀՈՍ

Վերեվ