հոսպիտալացում
Պելեն մեկնաբանել է իր հոսպիտալացումը
Ֆուտբոլիստ Պելեն հոսպիտալացվել է, ինչից հետո գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում. «Ընկերներ, ես հիվանդանոցում եմ, քանի որ իրականացնում եմ իմ ամենամսյա ստուգումները: Միշտ հաճելի է ստանալ ձեր դրական հաղորդագրությունները: Շնորհակալ եմ Կատարին և բոլոր նրանց, որոնք ինձ լավ տրամադրություն են ուղարկում»,- գրել է Պելեն: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պելեի մոտ ախտորոշվել է մարմնի…
Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով 10-ից ավել աշակերտ է հոսպիտալացվել
Ճապոնիայի արևմտյան Կոբե քաղաքում անցկացված սպորտային մրցումներից հետո ջերմային հարվածով առնվազն 12 աշակերտ է հոսպիտալացվել: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը: Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Հունիսի 3-ին ջերմային հարվածով արևմտյան Ամագասակի քաղաքից 22 աշակերտ էր տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները նշում են, որ արևահարության մասին կարող է վկայել հաճախացած սրտխփոցը և շնչառությունը, հոգնածությոնը, մկանային թուլությոնը,…
Պելեին հոսպիտալացրել են
Բրազիլական ու համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Պելեն կրկին հոսպիտալացվել է։ Այս մասին գրում է ESPN-ն։ Նշվում է, որ այս անգամ նրա կյանքին վտանգ չի սպառնում ու նա վերակենդանացման բաժանմունքում չէ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Պելեն վիրահատվել էր, որի շրջանակում հեռացվել էր նրա հաստ աղիում հայտնաբերված ուռուցքը, ինչպես նաև նա քիմիաթերապիա էր անցել։
Վթարի հետևանքով հոսպիտալացված 65-ամյա կինը մահացել է հիվանդանոցում
Փետրվարի 11-ին Մարտունի-Վարդենիս ճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել էր ուղևորներից մեկը, իսկ վարորդներն ու 3 ուղևոր հոսպիտալացվել էին։ Հոսպիտալացված ուղևորներից 65-ամյա Անահիտ Սարգսյանը գիտակցության չգալով մահացել է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Նշենք, որ վթարը տեղի էր ունեցել ճանապարհի 6-րդ կիլոմետրին։ Միմյանց էին բախվել «Մերսեդեսն» ու «Ֆոլքսվագենը»։
Հոսպիտալացրել են Դիմա Բիլանին
Կորոնավիրուսային հիվանդությամբ հոսպիտալացվել է ռուս հայտնի երգիչ Դիմա Բիլանը։ Այս մասին գրում է Telegram-ի Mash ալիքը։ Նշվում է, որ Բիլանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ըստ աղբյուրի՝ երգիչն ունեցել է կոկորդի ցավ ու ջերմություն, որից հետո հրավիրել են բժիշկներին։ ՊՇՌ թեստը ցույց է տվել դրական արդյունք ու նրան հոսպիտալացրել են։ Նշվում է նաև, որ…
Ռուսաստանում սառույցի հսկայական կտորն ընկել է 59-ամյա կնոջ գլխին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանի Սարատով քաղաքում սառույցի հսկայական կտորը տանիքից պոկվել ու ընկել է անցորդ կնոջ գլխին։ Այս մասին հայտնում է НТВ-ն։ Նշվում է, որ տեսախցիկները ֆիքսել են հարվածելու պահը։ Ըստ աղբյուրի՝ 59-ամյա կնոջը հոսպիտալացրել են։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ https://www.youtube.com/watch?v=dvbQBij3Xy8
Հրդեհ Իսպանիայի ծերանոցներից մեկում․ կան զոհեր ու վիրավորներ
Երեկ գիշերը հրդեհ է բռնկվել իսպանական Վալենսիիայի ծերանոցներից մեկում, որի հետևանքով կան զոհեր ու հոսպիտալացվածներ։ Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։ Նշվում է, որ հրդեհի պատճառով 5 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվել։ Ըստ աղբյուրի՝ շենքից ընդհանուր տարհանվել է 70 մարդ։ Actualització incendi residència Moncada. Els bombers ja han ventilat les instal•lacions, i continuen a la zona.…
Ճապոնիայում մեքենան հարվածել է միանգամից 10 երեխայի
Ճապոնիայի Հիգասիուարա քաղաքում տարեց տղամարդը վրաերթի է ենթարկել մանկապարտեզի 10 երեխայի։ Այս մասին տեղեկացնում է CBC News-ը։ Նշվում է, որ վրաերթի արդյունքում հոսպիտալացվել է 3 տղա ու 7 աղջիկ, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։ Ըստ աղբյուրի՝ տղամարդը 74-ամյա է։ Նրա ինքնազգացողությունը վատացել է վարելու ընթացքում։ Ոստիկանությունը քննում է դեպքի հանգամանքները։
Կրթահամալիրներից մեկից աղիքային վարակի ախտանշաններով հոսպիտալացվել է 4 երեխա
Նոյեմբերի 23-ին «Տաթև» կրթահամալիրի տնօրենը ահազանգել էր, որ սաներից 10-ի մոտ աղիքային վարակի ախտանշաններ են։ Այս մասին տեղեկանում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնից։ Նշվում է, որ նոյեմբերի 24-ի դրությամբ՝ կրթահամալիրի սաներից 4-ը հոսպիտալացված են աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով։ Նրանցից 2-ը գտնվում են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում, իսկ մյուս 2-ը՝ «Մուրացան» հիվանդանոցային համալիրում։ Ըստ…
Կանադայի ԶՈւ-ի ռազմաբազայում պայթյունի հետևանքով 10 մարդ է տուժել
Կանադական Վակուվերում պայթել է այդ երկրի զինված ուժերի ռազմաբազաներից մեկը, որի հետևանքով 10 մարդ տուժել է։ Այս մասին հայտնում է CTV-ն։ Նշվում է, որ նրանցից 4-ը հոսպիտալացվել են, իսկ մնացած տուժածներին օգնություն են ցուցաբերել ռազմական բժիշկները՝ տեղում։ Ըստ նախնական վարկածի՝ պայթյունի պատճառը գազն է եղել։ Նշվում է նաև, որ պայթյունից շինությունը մասամբ փլուզվել է։
Պատվաստվածները 12 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում․ Թորոսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ինչպես ցույց է տվել ԱՄՆ-ում իրականացված հետազոտությունը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստված անձինք 12 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։ Նշվում է, որ հետազոտությունն իրականացվել է 14 նահանգների 250 բուժհաստատություններում՝ 2021 թվականի առաջին 8 ամիսների ընթացքում։
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնին հոսպիտալացրել են
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ, 75-ամյա Բիլ Քլինթոնը երեքշաբթի երեկոյան հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նշվում է, որ Քլինթոնը արյան վարակում է ստացել և հոսպիտալացումը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։ Ըստ աղբյուրի՝ Քլինթոնն այժմ հակաբիոտիկային բուժում է ստանում և գնալով կազդուրվում է։
Արմավիրում գրանցվել է խմելու ջրից թունավորում․ հոսպիտալացվել է 10 անձ
Նախնական վարկածով խմելու ջրի թունավորից «Արմավիր» բժշկական կենտրոն են դիմել 26 քաղաքացիներ, որոնցից 10-ը հոսպիտալացվել են։ Այս մասին News-ին ասել է ԲԿ–ի բժիշկ–համաճարակաբան Աշխեն Պողոսյանը։ Նա ասել է, որ բոլոր դիմողները Խանջյան համայնքից են ու հոսպիտալցված 10-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Ավելի մանրամասն՝ աղբյուրում։
Վթարի հետևանքով հոսպիտալացված 15-ամյա պատանին մահացել է
Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրասյան աշտարակի հենասյանը, որի հետևանքով 34-ամյա վարորդն ու 15-ամյա ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց։ Ցավոք, երեկ առավոտյան՝ 09:25-ին, 15-ամյա Սերգեյ Ռաֆայելյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Նշվում է, որ կատարվում է քննություն։
Վանաձորի ԲԿ-ում հոսպիտալացված աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 2 երեխայի բուժումը շարունակվում է
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 2021թ. հունիսի 19-ին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացվել է աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով (սրտխառնոց, փսխում և լուծ) 16 քաղաքացի, որից 10-ը երեխա է, 6-ը՝ մեծահասակ: Հիվանդների վիճակը գնահատվել է ծանր և միջին ծանրության, հիվանդներից 2-ը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»: Ներկա պահին «Վանաձոր» ԲԿ-ում հոսպիտալացված…