Ճապոնիայում մեքենան հարվածել է միանգամից 10 երեխայի

Ամենադիտվածներ

Ճապոնիայի Հիգասիուարա քաղաքում տարեց տղամարդը վրաերթի է ենթարկել մանկապարտեզի 10 երեխայի։

Այս մասին տեղեկացնում է CBC News-ը։

Նշվում է, որ վրաերթի արդյունքում հոսպիտալացվել է 3 տղա ու 7 աղջիկ, որոնց կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում։

Ըստ աղբյուրի՝ տղամարդը 74-ամյա է։ Նրա ինքնազգացողությունը վատացել է վարելու ընթացքում։

Ոստիկանությունը քննում է դեպքի հանգամանքները։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ