Հովհաննես Այվազովսկի
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Սիմֆերոպոլի օդանավակայանը անվանակոչվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունով։ «Որոշում եմ Հայրենիքի հանդեպ առանձնահատուկ վաստակ ունեցող անձանց անունները շնորհել հետևյալ օդանավակայաններին՝… Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանին՝ Հ.Կ. Այվազովսկու անունը», – ասված է Հրամանագրում։ Այն ուժի մեջ է մտել դրա ստորագրման պահից։
«Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, կադրում երևում են կտավների հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները: Արշավախմբի անդամները դեռևս չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով: Փորձաքննության ղեկավար Ռոման Դունաևի խոսքով՝…
Ռուսաստանի ողջ տարածքում կազմակերպվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, ներկայացվելու են Թեոդոսիայում նրա անվան պատկերասրահում գտնվող աշխատանքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան: «Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել է նա: ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին վստահեցրել է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանված։ «Մշակված է տեխնոլոգիա։ Առաջին, բոլոր…