fbpx
Աշխարհ

Ռուսաստանում բացվելու է Հովհաննես Այվազովսկու շարժական ցուցահանդեսը

Ռուսաստանի ողջ տարածքում կազմակերպվելու է հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու գործերի շարժական ցուցահանդեսը, ներկայացվելու են Թեոդոսիայում նրա անվան պատկերասրահում գտնվող աշխատանքները։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՌԴ մշակույթի փոխնախարար Ալլա Մանիլովան:

«Ցուցահանդեսը կանցկացվի 2019 թվականին»,-ասել է նա:

ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին վստահեցրել է, որ նկարները կլինեն հուսալի պաշտպանված։

«Մշակված է տեխնոլոգիա։ Առաջին, բոլոր նկարներն ապահովագրված են։ Երկրորդ, նրանք ապահովված են անհրաժեշտ պաշտպանությամբ: Առաջին անգամ չենք ցուցահանդես կազմակերպում»,- ասել է Մեդիսնկին։

Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում։ Նրա կողմից ստեղծված պատկերասրահը Ռուսաստանի հնագույն թանգարաններից մեկն է։ Այնտեղ պահվում է ծովանկարիչի ամենամեծ հավաքածուն՝ 416 աշխատանք, այդ թվում «9-րդ ալիք» հանրահայտ կտավը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ