հունահռոմեական ոճ
Արթուր Ալեքսանյանը թագադրվեց Եվրոպայի լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշ
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիայի Եվրոպական խորհուրդը լեգենդար հայ հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին ճանաչել է 2024 թվականի Եվրոպայի լավագույնը, իսկ Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ։
ԵԱ․ Հայ ըմբիշ Հրաչյա Պողոսյանը փայլուն մեկնարկեց․ նա կիսաեզրափակչում է
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչներ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր հաղթանակով են մեկնարկել Դավիթ Օվասափյանն ու Մալխաս Ամոյանը։ Ու քիչ առաջ ևս մեկ ուրախալի լուր հայտնի դարձավ․ տպավորիչ հաղթանակով սկսեց նաև 63 կիլոգրամ քաշային Հրաչյա Պողոսյանը, ով 9-0 հաշվով ջախջախեց լատվիացի Ալեքսանդրաս Յուրկանսին։ Քանի…
Աշխարհի առաջնություն․ հայ ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ռուսաստանում իր եզրագծին է մոտենում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին իր մասնակցությունն են ունենում նաև հայ մարզիկները։ Այսպիսով, նրանցից երկուսը՝ 62 կիլոգրամ քաշային Սևակ Հովհաննիսյանն ու 82 կիլոգրամ քաշային Կարեն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ և պայքարելու են չեմպիոնի տիտղոսի համար։ Եզրափակիչները կայանալու են այսօր երեկոյան։ https://www.youtube.com/watch?v=dqRRGBc8qoc
Օլիմպիական խաղեր․ մեր ըմբիշը մեկնարկեց հաղթանակով, բայց հետո պարտվեց
Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում ելույթները մեկնարկեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։ Այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող 60 կիլոգրամ քաշային Արմեն Մելիքյանը։ Նա 1/8-ում կարողացավ հաղթանակ տոնել 2019-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի նկատմամբ։ Մեկ քառորդում արդեն Մելիքյանը մրցեց ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ ու ցավոք պարտվեց 4-8 հաշվով։ Նշենք, որ եթե Տիմուրովը դուրս գա եզրափակիչ,…
Աշոտ Խաչատրյանը ևս մեկնարկեց հաղթանակով. հ/հ ըմբշամարտի պատանեկան ԱԱ
Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայ մարզիկներից արդեն երրորդ ըմբիշն է դուրս եկել մրցագորգ: 1/8 եզղրափակչի արդյունքում 65 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը ժամանակից շուտ 8-0 հաշվով հաղթել է մոլդավացի Վասիլ Զաբիտցային: Մեր ըմբիշը դուրս է եկել 1/4 եզրափակիչ:
Հրաչյա Պողոսյանը՝ Մ23 ԵԱ չեմպիոն
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակչում Պողոսյանը ուժերը չափել է Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասել 4:1 հաշվով: Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան, որը ներկայացրել է Հրաչյայի պատվո պտույտը՝ եռագույնով։
Աշխարհի գավաթ․ Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Գալստյանը՝ բրոնզե
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում։ Մրցումային երկրորդ օրն արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև…
Հունահռոմեական ոճ․ հայտնի են Հայաստանի երիտասարդական առաջնության մրցանակակիրները
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-ի էջից տեղեկացնում են․ «Ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Ձեզ ենք ներկայացնում մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին: Առաջնությանը մասնակցել է 65 ըմբիշ: 55 կգ Գառնիկ Հովհաննիսյան Վարազդատ Գևորգյան Ռոբերտ Կարապետյան Սուրեն Աղաջանյան 60 կգ Դավիթ Ջոթյան Վլադիմիր Հարոյան Արման Վարդանյան Վարուժան Անտոնյան 63կգ Հայկ Ասատրյան Կարեն Պողոսյան Սամվել Աղաջանյան Արթուր Բարբարյան…
Հայ ըմբիշները վերսկսում են մարզումները
Հայաստանի ըմբշամարտի հավաքականները, ընդմիջումից հետո, վերսկսում են մարզումները։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։ Այսօր՝ հուլիսի 8-ին, Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ ազատ ոճի ըմբիշների թիմը մեկնել է Ծաղկաձոր՝ մարզական հավաքի։ Հուլիսի 15-ին մարզումների կմեկնեն նաև հունահռոմեական ոճի ըմբիշները՝ Էդվարդ Սահակյանի գլխավորությամբ։ Մարզումներն ընթանալու են փակ վիճակում։
Փարիզի օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտը կընդգրվի․ հերքում
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հերքել է լուրերն այն մասին, թե հունահռոմեական ըմբշամարտը չի ընդգրկվի 2024 թվականի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ Այս մասին հայտնել է կազմակերպության նախագահ, ՄՕԿ-ի անդամ, սերբ Նենադ Լալովիչը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտը չի ներկայացվելու 2022 թվականին Սենեգալում կայանալիք պատանեկան ամառային օլիմպիական խաղերում։ Կազմակերպությունը հարցով համագործակցում է ՄՕԿ-ի հետ և այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ…
Հետաձգվել են ըմբշամարտի վարկանիշային բոլոր մրցաշարերը
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հետաձգել է ազատ, հունահռոմեական ոճերի և կանանց ըմբշամարտի բոլոր վարկանիշային մրցաշարերը։ ՀԱՕԿ-ի տեղեկացմամբ՝ դրանք տեղափոխվել են հաջորդ տարի։ Նշվում է նաև, որ կանանց տարիքային տարբեր խմբերի միջազգային մրցումների նոր օրացույցի հրապարակումը կախված է COVID-19 -ի համավարակի վիճակից։
Հետաձգվել են հունահռոմեական ոճի ըմբշամարտի վարկանիշային մրցաշարեր
Շատ մարզաձևերի ներկայացուցիչների նման, ազատ և հունահռոմեական ոճերի մարզիկներին նույնպես հուսախաբ է անում կորոնավիրուս համաճարակը: Դրա պատճառով ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հետաձգել է Հունգարիայում և Բուլղարայում կայանալիք վարկանիշային մրցաշարերը: Հնարավոր է նշած վարկանիշայինները կայանան մայիս և հունիս ամիսներին: Մինչ այս որոշումը մայրաքաղաքի Օլիմպավանում նախապատրաստվում էին Հայաստանի ըմբշամարտի հավաքականները: Որոշված էին նաև թիմերի կազմերը: Ազատ ըմբշամարտ. Արսեն…
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հնգակի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը պարտության մատնեց Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին՝ տանելով հաղթանակ 7:1 հաշվով։ Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալի Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ Այսպիսով՝ Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնություն հնգակի չեմպիոն է։ https://youtu.be/gpFiESaGjMw
Կարեն Ասլանյանը նվաճեց ըմբիշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը
Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը Կարեն Ասլանյանը, հաղթելով հունգար Կրիսզիան Վանցզային 7:5 հաշվով, նվաճեց բրոնզե մեդալը: Ասլանյանը պայքարը սկսեց որակավորման փուլից՝ հաղթելոց շվեդ Օսկար Էրլանդսոնին (3:1 հաշվով), 1/8 եզրափակիչում պարտության մատնեց Վրաստանից Գեորգի Շոտաձեին` 9:0, քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտության մատնեց սերբ Մատե Նեմեշին` 10:1 հաշվով: Նա պարտվել էր կիսաեզրափակիչում` զիջելով ռուսաստանցի Նազիր Աբդուլաևին: Հիշեցնենք, որ Ասլանյանը…
Գեւորգ Ղարիբյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն՝ հաղթելով Քերեմ Քամալին
Հռոմում ընթացող ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչում Հայաստանի հավաքականի անդամ Գեւորգ Ղարիբյանը պարտության մատնեց թուրք ըմբշամարտիկ Քերեմ Քամալի՝ դառնալով 2020թ.-ի Եվրոպայի չեմպիոն։ Պայքարն ավարտվեց 5-5 հաշվով: Ղարիբյանը գոտեմարտը երեկ սկսել էր որակավորման փուլից՝ հաղթելով բուլղարացի Ավգուստին Սպասովին (9-0), քառորդ եզրափակչում՝ ադրբեջանցի Մուրադ Բազարովին (8-0), իսկ կիսաեզրափակչում՝ էստոնացի Հելարի Մաեգիսալուին (8-0):