Օլիմպիական խաղեր․ մեր ըմբիշը մեկնարկեց հաղթանակով, բայց հետո պարտվեց

Ամենադիտվածներ

jair

Տոկիոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում ելույթները մեկնարկեցին հունահռոմեական ոճի ըմբիշները։

Այսօր մրցագորգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող 60 կիլոգրամ քաշային Արմեն Մելիքյանը։

Նա 1/8-ում կարողացավ հաղթանակ տոնել 2019-ի աշխարհի բրոնզե մեդալակիր Ալի Ռեզա Նեջատիի նկատմամբ։

Մեկ քառորդում արդեն Մելիքյանը մրցեց ուկրաինացի Լենուր Տիմուրովի հետ ու ցավոք պարտվեց 4-8 հաշվով։

Նշենք, որ եթե Տիմուրովը դուրս գա եզրափակիչ, ապա Մելիքյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար։

Նշենք նաև, որ ըմբշամարտիկներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը մրցագորգ դուրս կգան վաղը՝ օգոստոսի 2-ին։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ