Հունահռոմեկան ոճ
Արթուր Ալեքսանյանը դարձավ ըմբշամարտի աշխարհի քառակի չեմպիոն
Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթանակ տարավ բուլղարացի մրցակցի հանդեպ՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն: Արթուրը երկու գլորումով վաստակեց 5 միավոր: Այնուհետև մրցակցին հաջողվեց ընդամենը 1 միավոր վաստակել: Ալեքսանյանը լավ հարձակման և պաշտպանության շնորհիվ դարձավ 97 կիլոգրամ քաշային կարգի աշխարհի չեմպիոն: Հիշեցնենք, որ մրցաշարն անցնում էր Սերբիայի մայրաքաղք Բելգրադում:
Հայտնի են աշխարհի առաջնություն մեկնող հունահռոմեական ոճի հայ ըմբիշների անունները
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական կազմը հայտարարեց սեպտեմբերի 14-22-ը Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնությանը մեկնող ըմբիշների անունները։ Ղազախստանի մայրաքաղաքում հանդես կգան Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) եւ Արթուր…


