հունիսի 1
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այս մասին հայտնել են Երևանի մետրոպոլիտենից։ «Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- ասված է մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ:
Հունիսի 1-ը նշանավորվել է ոչ միայն ամռան առաջին օրը լինելով, այլև երեխաների պաշտպանության միջազգային օրվա շնորհիվ: Օրն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության: Երեխաների պաշտպանության օրը սահմանվել է 1925 թ-ին Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թ.-ին…
Հունիսի 1-ին Երևանի մետրոպոլիտենը անակնկալներ է պատրաստել փոքրիկների համար: Մետրոպոլիտենից տեղեկանում ենք՝ տոնական օրվա կապակցությամբ մուտքն անվճար կլինի բոլոր փոքրիկների համար: Ժամը 11:00-ին մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները հունիսի 1-ին կիրականացնեն բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և երաժշտական միջոցառումները կապահովեն երեխաների հունիսմեկյան տոնը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ. Ազատության հրապարակը կվերածվի հեքիաթային վայրի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Երևանի քաղաքապետարանի և Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածի…
Ս.թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի ավագանու նիստերի դահլիճում կկայանա «Համայնքը՝ երեխաների համար» խորագրով միջոցառումը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների կողմից նախապես ներկայացված 93 զեկույցներից ընտրվել են 65-ը: Երևանի ավագանու նիստի ֆորմատով 65 աշակերտներից համալրված «դպրոցական ավագանու» անդամները կներկայացնեն իրենց…
Երևանի քաղաքապետարանը հունիսի 1-ին փոքրիկներին հրավիրում է Ազատության հրապարակ՝ նշելու երեխաների պաշտպանության օրը: Այս մասին տեղեկանում են քաղաքապետարանի Facebook-ի էջից։ Նշվում է, որ հնչելու են Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական մուլտֆիլմերի ծանոթ ու սիրված երաժշտական համարներ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ: https://www.facebook.com/YerevanCityHall/posts/3926852980697136?__cft__%5B0%5D=AZWDp4b7PDg7feqb4za5E1v76Yf9vQUNhlrKpK-HBBSOi_BEpUlooUdZDS7A8Q_aS2vWo0dqXVPNGmEeTUSgLhjN6LqJbxOyzmAcx9vkrx5yMpXYnLyDtnWXEyTAHdAizjQSQljJfGhYya8nKXIYDQ74UXpTiVWyN-B9ZtJFRZe4xg&__tn__=%2CO%2CP-R
Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում, տեղեկանում ենք ՀՀ ԱՆ պաշտոնական կայքից։ Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ կրելն այլևս պարտադիր չի լինի: Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից: Պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և…
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնում է, որ տեղյակ չի եղել երեկ տեղի ունեցած հունիսմեկյան միջոցառման մասին և իմացել է վարչապետի գրառումից: Ղեկավարը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 բակում: «Վարչական շրջանը, որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Համատիրության հետ խոսել ենք, համատիրությունը ևս չի կազմակերպել։ Ծնողներն իրենք են կազմակերպել…
Հունիսի 1-ին Երևանում և ՀՀ բոլոր մարզերում կազմակերպվել էին տարբեր միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության օրվան։ Այդ օրը փակվել էր Բաղրամյան պողոտան։ Փողոցում էին հարյուրավոր երեխաներ՝ նշելու իրենց տոնը։ Միջոցառում էր կազմկակերպվել նաև Նախագահական նստավայրի բակում։ Մարամասները մեր տեսանյութում.
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ` ս. թ. հունիսի 1-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա «Երաժշտական hեքիաթ» խորագրով համերգ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Համերգային երեկոն կուղեկցվի անիմացիոն տեսանյութերով: Այդ օրը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կղեկավարեն երիտասարդ դիրիժորներ Ներսես Մկրտչյանը, Դավիթ Մարուխյանը և Սանտյագո Դիաս Ագիրեն: Տեղի կունենա նաև…
Երևանի քաղաքապետարանը և Երևանի կենդանաբանական այգին հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, բոլոր փոքրիկներին սիրով հրավիրում է մասնակից դառնալու տոնական զվարճալի ծրագրին: Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ, շատ պաղպաղակ, վիկտորինաներ, որի հատուկ մրցանակը՝ հեծանիվը կամ ֆոտոխցիկը, կհանձնվի ամենաբանիմացին: Հունիսի 1-ին բոլոր երեխաների մուտքը Կենդանաբանական…
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, երխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության միջազգային օրը որպես այդպիսին, սահմանվել է դեռևս 1925 թվականին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ժամանակ: 1949 թվականին Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում ընդունեց: ՄԱԿ-ը, հավանություն տվեց այս նախաձեռնությանը, երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը հայտարարելով իր գործունեության…
Ս. թ. հունիսի 1-ին, ժամը 15:00-ին, Եղիշե Չարենցի տուն-թանգարանի և Հայ տիկնիկագործների համագործակցության նախաձեռնությամբ կբացվի «Ժպիտ» խորագրով տիկնիկների ցուցահանդես` նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան: Ցուցահանդեսին կմասնակցեն 80 տիկնիկագործ՝ Հայաստանի տարբեր մարզերից, որոնք կներկայացնեն բազմաբնույթ տեխնիկայով և տարբեր նյութերից պատրաստված ավելի քան 300 աշխատանքներ։ Ցուցահանդեսի բացման օրը մուտքն անվճար է, մնացած օրերին՝ թանգարանի տոմսով: Այս մասին…
Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ կայանալիք միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով, մայիսի 31-ին, ժամը 22.00-ից մինչև հունիսի 1-ը, ժամը 24.00-ն երկկողմանի փակ է լինելու Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան պողոտա – Պռոշյան փողոց խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ: Բացի այդ, մայիսի 31-ին, ժամը 20.00-ից արգելվելու է կայանումը Բաղրամյան պողոտայում՝ Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկից մինչև Սահմանադրական…