Տեղյակ չեմ եղել հունիսմեկյան միջոցառումների մասին. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Ամենադիտվածներ

Տեղյակ չեմ եղել հունիսմեկյան միջոցառումների մասին. Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը հայտնում է, որ տեղյակ չի եղել երեկ տեղի ունեցած հունիսմեկյան միջոցառման մասին և իմացել է վարչապետի գրառումից:

Ղեկավարը նշել է, որ միջոցառումը կազմակերպվել է Բագրատունյաց 34 և 36 բակում:

«Վարչական շրջանը, որևէ առնչություն չունի այդ դեպքի հետ։ Համատիրության հետ խոսել ենք, համատիրությունը ևս չի կազմակերպել։ Ծնողներն իրենք են կազմակերպել այդ միջոցառումը, կարծում եմ պատասխանատվության կենթարկվեն։ Կրկնակի տարակուսելի է, որ այս վարքագիծը դրսևորվել է Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ և իբրև թե հանուն երեխաների»,– ասաց նա։

Այս մասին տեղեկանում ենք NEWS.am-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել էր, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով:

 

 

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ