fbpx
Երևան

Հունիսի 1-ին դպրոցականները կլինեն Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամներ

Ս.թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Երևանի ավագանու նիստերի դահլիճում կկայանա «Համայնքը՝ երեխաների համար» խորագրով միջոցառումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Երևանի հանրակրթական դպրոցների 9-րդ դասարանի աշակերտների կողմից նախապես ներկայացված 93 զեկույցներից ընտրվել են 65-ը: Երևանի ավագանու նիստի ֆորմատով 65 աշակերտներից համալրված «դպրոցական ավագանու» անդամները կներկայացնեն իրենց գաղափարներն ու ծրագրերը՝ ուղղված երեխաների իրավունքի և պաշտպանության բարձրացմանը Երևան համայնքում:

Ներկայացված նախագծերը կդրվեն քննարկման և քվեարկության: Աշակերտների քվեարկության արդյունքում, ծրագրերից առավել իրատեսականները հնարավորություն կունենան հետագայում ընդգրկվելու քաղաքային իշխանության որոշումների նախագծերում՝ իրականացման նպատակով:
Նիստը կվարի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ներկա կլինեն քաղաքապետի տեղակալները, ավագանու անդամներ և հրավիրված ոլորտի մասնագետներ։

Միջոցառումը կմեկնարկի ժամը 11.00-ին և ուղիղ հեռարձակմամբ կլուսաբանվի Երևանի քաղաքապետարանի յութուբյան և ֆեյսբուքյան ալիքներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ