Հռոմ

  • Իսպանիայում հին հռոմեական սարկոֆագ է հայտնաբերվել

    Իսպանիայում հին հռոմեական սարկոֆագ է հայտնաբերվել

    Իսպանիայում հնագետները անսպասելի բացահայտում են արել Գրանադայում շենքերից մեկի վերականգնման աշխատանքների վայրում: Նրանք հայտնաբերել են հինհռոմեական կապարե սարկոֆագ 1800-1900 տարեկան։ Այս մասին հաղորդում է El Pais-ը: Սարկոֆագը հայտնաբերել են տեղի բանկի տակ: Այն կշռում է 300-350 կգ, իսկ երկարությունը կազմում է 2 մետր: Այն արդեն ուղարկվել է Գրանադայի Հնագիտական թանգարան: Ներսում գիտնականները հույս ունեն գտնել…

  • Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել

    Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել

    Հռոմում Ներոնի պալատի տակ գաղտնի սենյակ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդում է  Science Alert-ը: Այն հայտնաբերվել է պատահաբար, վերականգնման աշխատանքների ժամանակ: Պալատը հայտնի է նաև «Ոսկե տուն» անվանումով: Ստորգետնյա տարածքն անվանել են «Սֆինքսի սենյակ»: Բացի դրանից` հետազոտողները հայտնաբերել են պարող մարդաձիերի, թռչունների, ջրային էակների նկարներ, ինչպես նաև զինվորի նկար, որը թրով կռվում է հովազի հետ:…

  • Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսը Հռոմում

    Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսը Հռոմում

    Հռոմի «Կազանատենցե» գրադարանում Իտալիայի ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը մայիսի 6-ին մասնակցել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի իտալերեն թարգմանության շնորհանդեսին։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկանում ենք, որ գիրքը իտալերեն է թարգմանվել Պիզայի համալսարանի պրոֆեսորներ Ալֆոնսո Պոմպելայի և Ստեֆանո Գարցոնիոյի, ինչպես նաև Հռոմի և Լացիոյի հայ համայնքի ասոցիացիայի նախագահ…

  • Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

    Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Նազարյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

    Մարտի 9-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։ Արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցել է ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։ Դեսպանն իր…

  • Սաակաշվիլին Հռոմում հանդիպել է կողմնակիցների հետ

    Սաակաշվիլին Հռոմում հանդիպել է կողմնակիցների հետ

    Հռոմում՝ «Պալացիո Նաիադո» հյուրանոցում Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում է անցկացնում իր կողմնակիցների հետ: Նա խոսքով դիմում է աջակիցներին: Այս մասին հայտնում է վրացական Առաջին ալիքը։ Վրաց էմիգրանտների մի մասին հնարավորություն չի տրվել մասնակցել հանդիպմանը: Նրանք ցույց են անում հյուրանոցի մոտ: Ինչպես հայտարարում են ցուցարարները, նրանք գրանցվել են հանդիպմանը մասնակցելու համար, սակայն թույլ չեն…

  • Դավիթ Անանյանն Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

    Դավիթ Անանյանն Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր

    Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցեր, մասնավորապես՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում: Միաժամանակ…

  • Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

    Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

    Հռոմի Չամպինո օդանավակայանից բոլոր ուղևորները և աշխատակազմը երեքշաբթի առավոտյան տարհանվել են՝ հրդեհի պատճառով, հայտնում է La Repubblica-ն։ Ըստ պարբերականի՝ ներկա պահին չվերթները չեղարկվել են։ Դեպքի վայր են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները և հրշեջները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Իտալիայում սելֆիի համար «վարձակալությամբ երիտասարդներ» են առաջարկում

    Իտալիայում սելֆիի համար «վարձակալությամբ երիտասարդներ» են առաջարկում

    Իտալական զբոսաշրջային գործակալությունները Հռոմ այցելող միայնակ աղջիկ զբոսաշրջիկների համար նոր յուրօրինակ ծառայություն են առաջարկում. «բարետես երիտասարդի» վարձույթ՝ նրա հետ գեղեցիկ սելֆի անելու նպատակով, Instagram-ում և Facebook-ում տեղադրելու համար, հաղորդում է MTV-ն: Roma Experience-ի առաջարկած նոր ծառայությունը վարձույթով «ընկեր» տրամադրելուց բացի ընդգրկում է նաև աղջկա հետ մեկօրա էքսկուրսիա Հռոմի և Վատիկանի ամենառոմանտիկ տեսարժան վայրերով և լավագույն…

  • Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենամշակութային քաղաքը

    Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենամշակութային քաղաքը

    Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ արժանացել է World Travel Awards (WTA) միջազգային մրցանակին World’s Leading Cultural City Destination (Առաջատար մշակության ուղղվածություն ունեցող քաղաքն աշխարհում) անվանակարգում։Այս մասին հայտնում է 1in.am֊ը։ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել WTA մրցանակաբաշխությունը, որը վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: 2018թ․ Սանկտ Պետերբուրգը երրորդ անգամ անընդմեջ դարձավ «աշխարհի ամենամշակությանի քաղաքը»՝ առաջ անցնելով…

  • Ամփոփվել է #myacbabank արշավը

    Ամփոփվել է #myacbabank արշավը

    Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղի բացման կապակցությամբ հայտարարվել էր #myacbabank արշավը, որին մասնակցելով` հաճախորդները կարող էին հնարավորություն ստանալ իրենց ընտրությամբ մեկնել Փարիզ, Հռոմ, Բարսելոնա, Բեռլին, Պրահա, Դուբայ կամ ստանալ Samsung Galaxy A8 սմարթֆոն։ Հայտարարված մրցույթի շրջանակում պետք էր այցելել բանկի նորարարական «Նոր Ավան» մասնաճյուղ, նկարվել ինտերակտիվ էկրանի միջոցով և հետևել արշավի մյուս պայմաններին։…