հսկողություն
Մի՛ ուրացեք Սև լճում մեր զորքի արածն ու պահածը (Տեսանյութ Սև լճից)
Հուլիսի 22-ին Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում Սև լճից տեսանյութ է հրապարակել, որին կից գրառում է կատարել։ «Այս տեսանյութը Սև լճից է արված, մեր եղբայրների կողմից, որպես ապացույց, որ Սև լիճն ամբողջությամբ չի անցել ադրբեջանական կողմին: Սա ի պատասխան այն անիրավ ու խաբեբա լրատվամիջոցների և իրենց թուլակամ ու հայրենիքի ու զորքի անվտանգությունը…
Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ուժեղացված ծառայություն Երևանում
Մայիսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի, ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի, ինչպես և ՊՊԳՎ ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Նախքան մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում անձնակազմը հրահանգավորվեց։ Կամո Ցուցուլյանը…
Հայկական կողմը ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը. Դումանյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…
Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում է, որ այսու Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո և նրան որևէ վտանգ չի սպառնում: Ներկայիս վանքում կան մի քանի եկեղեցականներ, որոնք շարունակելու են մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները:
Օգոստոսին արձանագրվել է ՀԴՄ-ների շահագործման կանոների խախտման 1049 դեպք. ՊԵԿ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից, տեղեկանում ենք, որ ՊԵԿԸ-ը շարունակում է ուժեղացված հսկողություն ՀԴՄ կիրառման կանոնների խախտման բացահայտման ուղղությամբ: Օգոստոսին արձանագրվել է է ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման 1049 դեպք կամ շուրջ 11.5 %-ով ավելին, քան նախորդ ամիս: Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման ուղղությամբ: Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների…
Քաղաքացիները կարող են միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով դեղ ներկրել առանց թույլատրող փաստաթղթի
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քաղաքացիներն այսօրվանից կարող են դեղեր ներմուծել փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային փոխադրումներով առանց լիազոր մարմնի թույլատրող փաստաթղթի: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ օգոստոսի 17-ից ուժի մեջ է մտնում ՀՀ կառավարության կողմից օգոստոսի 6-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման…
Գիշերային ժամերին հրավառությունների նկատմամբ հսկողությունը ուժեղացվում է․ Ավինյան
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ձեր բազմաթիվ դիմում-բողոքների, համացանցի և լրատվամիջոցների հրապարակումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ քաղաքացիների անդորրը հիմնականում խանգարում են. գիշերային ժամերին իրականացվող հրավառությունները և հրագործական արտադրատեսակների կիրառումը, անօրինական վերասարքավորված ու առանց համապատասխան թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցները, ճանապարհային երթևեկության կանոններով չնախատեսված…
Հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից տեղեկանում ենք, որ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ: «ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ՇԱՐԺԻՉԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՇՈՒՐՋ 1 ՏՈՆՆԱ ՅՈՒՂ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հսկողական միջոցառումները իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Համավարակի տարածման պայմաններում բեռնատարների որոշ վարորդներ, օգտվելով ստեղծված իրավիճակից, մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձում են հանրապետություն ներկրել թաքցված ապրանքներ: Այսպես, ՊԵԿ Արևելյան…
ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայք
Պետական եկամուտների կոմիտեն հետևողականորեն շարունակում է հսկողական միջոցառումներ իրականացնել իրավախախտումների բացահայտման ուղղությամբ: Օրերս Պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում զննության են ենթարկել ՀՀ քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարը, հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նշվում է, որ հսկողության արդյունքում բեռնատարի վարորդի անձնական իրերի պահպանման համար նախատեսված խցիկում գտնվող պայուսակներից հայտնաբերվել…
Զելենսկին անդրադարձել է Լուցկում տեղի ունեցող իրադարձություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Լուցկում զարգացող իրադարձություններին: Նախագահը նշել է, որ իրավիճակը սեփական հսկողության տակ է: Նախագահը իր Telegram-ի ալիքում գրել է. «Տագնապալի լուրեր Լուցկից: Առավոտյան ժամը 9:25-ին տեղի ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և տեղեկացրել է, որ ուղևորներով ավտոբուս է պատանդառել: Կրակոցներ են լսվել, ավտոբուսը վնասվել է: Գործի է դրվել «Պատանդ» ոստիկանական…
Հայտնաբերվել է օրինախախտման 3516 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 90699 է
ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ…
Խախտումները քչացել են. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը
ՀՀ կառավարությունից տեղեկանում ենք, որ ՍԱՏՄ ուժեղացված հսկողությունը շարունակվում է, և խախտումների ծավալի նվազում է նկատվում: «ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում հայտնաբերված խնդիրներն արձանագրվել են և կներկայացվեն պարետատան քննարկմանը: Մասնավորապես, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում, սննդամթերքի արտադրություններում անցկացված…
Համայնքը՝ ոստիկանության կողքին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արդեն մեկ շաբաթ արտակարգ դրության կանոնների պահպանմանը ոստիկանների հետ միասին հետևում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները: Համատեղ միջոցառումներում ներգրավված է շուրջ 220 համայնքային ծառայող: «Կարելի է ասել ամբողջ ստորաբաժանումները ներգրավված են՝ հիմնականում հասարակական կարգի պահպանության ծառայությունը, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, առևտրի վարչությունը, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության…
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում
Շիրակի մարզպետարանը հայտնում է, որ հունիսի 27-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ «Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս…