Իրավական

Հայտնաբերվել է օրինախախտման 3516 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 90699 է

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր նախարարությունների, գերատեսչությունների, ինչպես և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հետ իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ հսկողություն։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 90699 արձանագրություն, իսկ հուլիսի 11-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3516 դեպք։

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 12․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3516 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 90699 է

Geplaatst door ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia op Zondag 12 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ