Հրապարակ

  • Այսօր՝ 20։00-ին, բոլորիդ սպասում եմ Երևանի Հանրապետության հրապարակում․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Այսօր՝ 20։00-ին, բոլորիդ սպասում եմ Երևանի Հանրապետության հրապարակում․ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը -ում ուղիղ եթերում էր։ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին այսօր երեկոյան ութին՝ 20.00, հրավիրեց Երևանի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա համապետական հանրահավաք։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/335243078000291

  • ՔՊ֊ի ամփոփիչ հանրահավաքը չի չեղարկվել. Ապատեղեկատվություն է տարածվել

    ՔՊ֊ի ամփոփիչ հանրահավաքը չի չեղարկվել. Ապատեղեկատվություն է տարածվել

    Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հերքում է տարածվող ապատեղեկատվությունը։ «Սիրելի քաղաքացիներ, Քիչ առաջ կեղծ լուրեր են տարածվել, թե հունիսի 18-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը չեղարկվել է: Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, հենց այսօր Հանրապետության Հրապարակում սկսվել են հանրահավաքի կազմակերպման տեխնիկական աշխատանքները: Քարոզարշավի հաջող ընթացքը որևէ մեկը չի կարող կասեցնել: #ԱպագաԿա, #ԿաԱպագա Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական…

  • Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառավարման համակարգը արդիականացվել է

    Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիի կառավարման համակարգը արդիականացվել է

    Երևանիքաղաքապետարանը տեղեկացնում է, որ Ազատության հրապարակի ստորգետնյա ավտոկայանատեղիում ներդրվել են մուտքի և ելքի ավտոմատ կառավարման, վճարման և տեսահսկման համակարգեր։ Այժմ վճարումը հնարավոր է կատարել թե կանխիկ՝ ինքնասպասարկման թերմինալներով, որի ժամանակ նաև մանրադրամն է վերադարձվում, հնարավոր է վճարել նաև բանկային քարտով, ինչպես նաև NFC համակարգով՝ բջջային հեռախոսով։ Ի դեպ, տեղադրված հատուկ տեսախցիկը պատկերի վերլուծությամբ գրանցում է…

  • Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակից ելույթ կունենա

    Ռոբերտ Քոչարյանը Ազատության հրապարակից ելույթ կունենա

    ԱԺ արտահերթ ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին հայտարարած ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունները, որոնց նախընտրական ցուցակը գլխավորելու է Արցախի առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 9-ին, ժամը 16։00-ին հրավիրում են Ազատության հրապարակ՝ իրենց առաջին հանրահավաքին։ Դաշինքը այսօր՝ մայիսի 6-ին, հանրահավաքի մասին ազդարարող երկու տեսահոլովակ է տարածել։ Ազատության հրապարակում ելույթ կունենա Ռոբերտ Քոչարյանը։

  • Երեկ Հրապարակում եղել է ոչ պակաս, քան 21 հազար մարդ․ Իոաննիսյան

    Երեկ Հրապարակում եղել է ոչ պակաս, քան 21 հազար մարդ․ Իոաննիսյան

    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը Facebook-իր էջում գրել է․ «Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների քանակը եղել է ոչ պակաս, քան 21,000 և ոչ ավել, քան 25,500 մարդ։ Իսկ Բաղրամյան պողոտայի վրա ընդդիմության ցույցին «Իրազեկ քաղաքացիների միավորում» հաշվել էր 5,000 մարդ»։

  • Կենտրոնի թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատանքը

    Կենտրոնի թաղապետարան ներխուժած քաղաքացիները խանգարել են վարչական շրջանի աշխատանքը

    Այսօր մի խումբ քաղաքացիներ ներխուժել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ (թաղապետարան)՝ պնդելով, թե իբր շենքում «ապօրինաբար ստիպում են մասնակցել Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքին»: Այս մասին տեղեկցնում է Կենտրոն վարչական շրջանը: Հայտնում ենք, որ սույն պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Որեւէ մեկը չի կարող ստիպել համայնքային ծառայողներին, այդ թվում՝ թաղապետարանի աշխատակիցներին, մասնակցել այս կամ այն հավաքին:…

  • Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք-երթ է հրավիրում

    Փաշինյանը Մարտի 1-ին հանրահավաք-երթ է հրավիրում

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջով հանրահավաքի և երթի է հրավիրում քաղաքացիներին, որը տեղի է ունենալու մարտի 1-ին Հանրապետության հրապարակում: Նա մասնավորապես գրել է. «Սիրելի հայրենակիցներ. Երկուշաբթի օրը, մարտի 1-ին, ժամը 18.30-ին բոլորիդ հրավիրում եմ Երեւանի Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի եւ երթի»:  

  • 25 ցուցարար բերման է ենթարկվել

    25 ցուցարար բերման է ենթարկվել

    Այսօր բողոքի ակցիա էր տեղի ունենում Մետրոյի «Հանրապետության Հրապարակ» կայարանի մոտակայքում։ Նրանք ցանկանում էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղափոխությանը Կառավարության մի մասնաշենքից մյուսը, բայց ոստիկանները դա անել թույլ չեն տվել։ Ակցիա մասնակիցների շրջանում կան նաև բերման ենթարկվածներ։ Ինչպես լրատվամիջոցներին հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ բերման է ենթարկվել 25 անձ։

  • Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բողոքի ակցիա՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Այսօր բողոքի ակցիա է իրականացվել Մետրոյի Հանրապետության Հրապարակ կայարանի շրջակա հատվածում։ Մի շարք քաղաքացիներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել էին դրսում ու տարբեր վանկարկումներ էին անում, երբ Փաշինյանը Կառավարության մի մասնաշենքից տեղափոխվում էր մյուսը։ Վանկարկումները հիմնականում ունեին վիրավորական բնույթ։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

  • Մանուկյանը շարունակում է պնդել, որ պետք է ջարդել Փաշինյանի հենարանը

    Մանուկյանը շարունակում է պնդել, որ պետք է ջարդել Փաշինյանի հենարանը

    Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասաց, որ 2018 թ. առաջացավ մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք , որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա այն է, ինչի համար մենք պայքարում էին․ ո՛չ։ «Ասում են մեզ խաբեցին, չէ իրենք մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև…

  • Գարեգին Նժդեհի հրապարակի նոր գեղարվեստական լուսավորությունը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Գարեգին Նժդեհի հրապարակի նոր գեղարվեստական լուսավորությունը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

    Գարեգին Նժդեհի հրապարակի նոր գեղարվեստական լուսավորությունը` Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ֆոտոշարքում։

  • Ոստիկանությունը՝ 17 կուսակցությունների հայտարարության վերաբերյալ

    Ոստիկանությունը՝ 17 կուսակցությունների հայտարարության վերաբերյալ

    ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դեկտեմբերի 22-ին 17 քաղաքական կուսակցությունների կողմից Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում հայտարարություն է արվել, որում նշված գործողությունների իրականացումը առերևույթ կարող է պարունակել ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ: Մասնավորապես նշվել է. «Մինչև այս պահը մենք որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից: Ուրեմն, դա մեզ ավելի…

  • Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու

    Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու

    «Արմենպրես»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառն այս տարի չի տեղադրվելու: «Այս տարի տոնածառը չի տեղադրվելու հրապարակում: Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել նաև, որ մայրաքաղաքում ամանորյա զարդարանք նույնպես չի լինելու»,- նշել է Կարապետյանը: Նոյեմբերի 24-ին ավագանին որոշեց ամանորյա միջոցառումների իրականացման համար նախատեսված 100 մլն դրամը ուղղել…

  • Գարեգին Բ-ի հորդորով՝ հացադուլավորները դադարեցրել են ակցիան

    Գարեգին Բ-ի հորդորով՝ հացադուլավորները դադարեցրել են ակցիան

    Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այցելել է Հանրապետության Հրապարակում հացադուլ իրականացնող Գեղամ Մանուկյանին, Գարիկ Ավետիսյանին ու Տիգրան Սուքիասյանին։ Նա հորդորել է դադարեցնել հացադուլը։ Նրանք չեն մերժել Գարեգին Բ-ի հորդորը ու հացադուլի 9-րդ օրը դադարեցրել են այն։ Մանուկյանը Կաթողիկոսին շնորհակալություն է հայտնել։

  • Բնակիչները բողոքում են, որ Արմավիրում գաղտնի ձևով մոլիբդեն են արդյունահանում․ Hraparak

    Բնակիչները բողոքում են, որ Արմավիրում գաղտնի ձևով մոլիբդեն են արդյունահանում․ Hraparak

    Որոշ տեղեկությունների համաձայն՝ Արմավիրում գաղտնի կերպով սկսել են մոլիբդեն արտադրել՝ ապակիների և տարաների նախկին գործարանի գլխավոր արտադրամասում, գրում է Hraparak-ը։ Գործարանին մոտ ապրող բնակիչները նշում են, որ սուր, ոչ հաճելի հոտ են զգում։ Արտադրամասի աշտարակից ծուխ է դուրս գալիս, ինչից հետո հոտը տարածվում է շրջակա բնակավայրերի վրա։ Ավելին՝ բնակիչները նաև նշում են, որ այս գործընթացը…