Քաղաքականություն

Մանուկյանը շարունակում է պնդել, որ պետք է ջարդել Փաշինյանի հենարանը

Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ասաց, որ 2018 թ. առաջացավ մարդկանց մի խումբ, որն ասաց՝ մենք արդար պետություն կկառուցենք , որտեղ չի լինի կոռուպցիա, կլինի հավասարություն, ժողովրդի մի մեծ հատված մտածեց՝ դա այն է, ինչի համար մենք պայքարում էին․ ո՛չ։

«Ասում են մեզ խաբեցին, չէ իրենք մեզ չխաբեցին, մենք խաբվեցինք, որովհետև եթե կարդայիք այդ մարդիկ ինչ էին գրում և ասում, երբեք այդ ճանապարհով չէիք գնա։ Եվ ինչ ունենք, մենք հիմա՝ ողբերգություն։ Կորցրինք գրեթե ամեն ինչ, պարտվեցինք պատերազմում, բանակը ջարդվեց, մեր ռազմական բոլոր հաղթանակները ոչնչացան, պետությունն անկախ չէ , մեր անվտանգությունն ապահովում է Ռուսասաստանը, այսինքն այդ իմաստով մենք դառնում ենք լրիվ կախյալ Ռուսաստանից։ Սրանք մտածում են, որ գնան Ռուսաստանում քծնեն Պուտինին և տակից էլ իրենց գործն անեն, դառնում է ընկերություն․ո՛չ, դա ընկերություն չէ»,- ասաց Մանուկյանը։

Ըստ Մանուկյանի՝ իշխանությունը փորձել է ազգայինը դուրս շպրտել մեր ժոողովրդի միջից․

«Կամաց դառնում է ոստիկանապետություն, փակում են թղթակիցների բերանը, ձերբակալում են ամենազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Մենք ուժեղ ենք և կարող ենք այս վիճակից դուրս գալ, բայց դրա համար կա նախապայամն՝ այս վաչակազմը պետք է դուրս շպրտվի, դրանից հետո կսկսվեն այն իրական քայլերը որոնք պետք է կատարվեն»։

Մանուկյանը հանրահավաքի մասնակիցներին պայքարի համար երկու պլան առաջարկեց, նշելով․

«Նա հրաժարական տվողը չի, պետք է ջարդել նրա հնարանը, որ ունի․ դա ժողովրդի այն հատվածն է, որ չի գիտակցում, թե պետությունը ինչ ճանապարհով է գնում և սպասում է դժբախտությունը գա չոքի իր տան դիմաց։ Երկրորդ հենարանը՝ ուժային կառուցյներն են՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, որոնց երբեմն համոզում են, որ կատարում են իրենց պետական պարտականությունը»։

Ըստ Մանուկյանի՝ ուժային կառուցյները չեն գիտակցում, որ ծառայում են թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Մանուկյանը հավելեց, որ երրորդ ուժն այն պատգամավորներն են, որ հենարան են ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին։

«Հայաստանը պիտի եռա, պետք է լինեն ցույցեր, պարալիզացվի քաղաքը, լինեն գործադուլներ։ Դա պահանջում է աշխատանք և ժամանակ։ Բայց կա պլան Բ․ ցանակացած պահ, դա կլինի այսօր, մի շաբաթ հետո, 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապտասմբելով վերցնել իշխանությունը»,- ասաց Մանուկյանը

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ