• Լույս է տեսել Արամ Խաչատրյան, Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի երաժշտությունից (դաշնամուրի համար) նոտաների գիրքը (Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 2020): Ընդգրկված են «Վալս», «Մազուրկա», «Ռոմանս», «Գալոպ» ստեղծագործությունների փոխադրումները: Հրատարակությունը նվիրված է Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար Արամ Խաչատրյանի երաժշտության ստեղծման 80-ամյակին: Կազմող` Արմինե Գրիգորյան, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր • Lույս է տեսել Արամ Խաչատրյան, Հատվածներ «Գայանե» և «Սպարտակ» բալետներից (մշակումները երկու դաշնամուրի համար) ժողովածուն (Երևան, Ամրոց Գրուպ, 2020): Մշակումները՝ հայտնի երաժիշտ, խաչատրյանագետ, Լատվիայի վաստակավոր արտիստ, հասարակական գործիչ, արվեստագիտության դոկտոր Րաֆֆի Խարաջանյանի, կազմող` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, դաշնակահարուհի, պրոֆեսոր Արմինե Գրիգորյան: Նոտագրքում ներկայացված է նաև Րաֆֆի Խարաջանյանի՝ Արամ Խաչատրյանի մասին գրած եռալեզու էսսեն, որում անդրադարձ է կատարվել կոմպոզիտորի ստեղծագործությունների յուրահատկություններին և ներկայացվող մշակումների կատարողական առանձնահատկություններին:
Արցախի ԱԳՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Topwar.ru ռուսական հրատարակության (“Военное обозрение”)՝ խմբագրությունը, արձագանքելով Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի...
Առաջին անգամ բացառիկ հեղինակային իրավունքով հայերեն է թարգմանվում գործարար, ակտիվիստ, Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլտվության»...