հրդեհ

  • Ադրբեջանական դիրքերի դիմաց մեծ հրդեհ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ադրբեջանական դիրքերի դիմաց մեծ հրդեհ է եղել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Ֆեյսբուքյան օգտատեր, Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի բնակիչ Վահան Ազիբեկյանը տեսանյութ է հրապարակել և գրել, որ ադրբեջանական դիրքեր են վառվում: «Դիրքի մոտակայքի խոտածածկն է այրվել, գուցե նաև դիրքի մոտ շարված օգտագործված անվադողերով պատին է հասել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Կոթի վարչական շրջանի ղեկավար Ֆելիք Մելիքյանը: Մելիքյանը նշեց, որ միջդիրքային այդ հատվածում տարիներով խոտը…

  • Սյունիքում տնակներ են այրվել

    Սյունիքում տնակներ են այրվել

    Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետվարի 20-ին, ժամը 00:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորհայք ճանապարհին այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորհայք գյուղի սկզբնամասում այրվում է փայտյա 2 տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:11-ին մարվել՝ 05:06-ին: Ամբողջությամբ այրվել են Մ. Ճ.-ին պատկանող չբնակեցված փայտյա…

  • Մոսկվայի հյուսիսում ոստիկանական ավտոբուս է այրվել

    Մոսկվայի հյուսիսում ոստիկանական ավտոբուս է այրվել

    Մոսկվայի հյուսիսում այրվել է տեղի ոստիկանական բաժանմունքի ավտոբուսը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով արտակարգ ծառայություններին: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է տեխնիկական պատճառներով: Միջադեպի հետևանքով ոչ-ոք չի տուժել:

  • Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

    Հռոմի օդանավակայանում հրդեհ է բռնկվել

    Հռոմի Չամպինո օդանավակայանից բոլոր ուղևորները և աշխատակազմը երեքշաբթի առավոտյան տարհանվել են՝ հրդեհի պատճառով, հայտնում է La Repubblica-ն։ Ըստ պարբերականի՝ ներկա պահին չվերթները չեղարկվել են։ Դեպքի վայր են եկել իրավապահ մարմինների աշխատակիցները և հրշեջները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

  • Հարավային Կորեայում հրդեհի հետևանքով ավելի քան 70 մարդ է տուժել

    Հարավային Կորեայում հրդեհի հետևանքով ավելի քան 70 մարդ է տուժել

    Հարավային Կորեայի Տեգու քացաքում տղամարդկանց համար նախատեսված շոգեբաղնիքում, որը գտնվում է 7 հարկանի շենքի 4-րդ հարկում, հրդեհ է բռնկվել: Այն մեկուսացվել է 20 րոպե անց: Հրդեհի հետևանքով ավելի քան 70 մարդ է տուժել, ևս 2 մարդ մահացել է: Ոստիկանները քննություն են իրականացնում հրդեհի պատճառները պարզելու համար:

  • Ճապոնիայի թռչնաֆերմայում այրվել են տասնյակ հազարավոր ճտեր

    Ճապոնիայի թռչնաֆերմայում այրվել են տասնյակ հազարավոր ճտեր

    Խոշոր հրդեհ է բռնկվել Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արևելքում գտնվող Օմիթամա քաղաքի թռչնաֆերմայում, որի հետևանքով մի քանի հարյուր հազար թռչուններ են այրվել, հաղորդում է NHK հեռուստաընկերությունը: Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը`փետրվարի 17-ին: Կրակը տարածվել է ֆերմայի 4 մասնաշենքերում, ինչի հետևանքով թռչունները ողջակիզվել են: Ներկա պահին հրդեհը մարված է, բռնկման պատճառներն անհայտ են: Աշխատակիցներից ոչ ոք…

  • Գուգարքի անտառտնտեսությունում հրդեհի հետևանքով ծառեր են ջերմահարվել

    Գուգարքի անտառտնտեսությունում հրդեհի հետևանքով ծառեր են ջերմահարվել

    «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Վանաձորի անտառպետությունում երեկ՝ փետրվարի 14-ին, համայնքային տարածքից ներթափանցած հրդեհի հետևանքով 9 հեկտար տարածքում ծառեր են ջերմահարվել: Այս մասին հայտնում են ՀՀ Բնապահպանության նախարարության անտառային կոմիտեից: Հաղորդվում է, որ ջերմահարված ծառերը հիմնականում եղել են 3-4 տարեկան սոճիներ, հացենիներ ու թխկիներ: Կառույցից հայտնում են, որ 20,8 հա անտառմշակույթների տարածքը հիմնվել է Թեղուտի…

  • Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք է խլել

    Դելիի հյուրանոցում բռնկած հրդեհն առնվազն 17 մարդու կյանք է խլել

    Առնվազն 17 մարդ է զոհվել Դելիի կենտրոնական շրջանի Arpit Palace հյուրանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իշխանություններին: Մահերի մեծ մասի պատճառը եղել է այրման արգասիքներից թունավորվելը: Հաղորդագրություններում նշվում է, որ հրդեհը բռնկել է տեղական ժամանակով մոտավորապես 4:00-ին (Երևանի ժամանակով փետրվարի 11-ի 23:30-ին): Դրա դեմ պայքարելու է ուղարկվել 26 հրշեջ…

  • Հրդեհ Սարատակ գյուղի դպրոցում

    Հրդեհ Սարատակ գյուղի դպրոցում

    Փետրվարի 11-ին` ժամը 04:57-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Սարատակ գյուղի դպրոցի դասարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարատակ գյուղի դպրոցի դասասենյակներից մեկում և տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:51-ին,…

  • Երևանում ավտոմեքենա է այրվել

    Երևանում ավտոմեքենա է այրվել

    Փետրվարի 11-ին` ժամը 00:50-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 5/8 տան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:05-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են Volvo մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:

  • Հրդեհ Թումանյան փողոցի տներից մեկում

    Հրդեհ Թումանյան փողոցի տներից մեկում

    Փետրվարի 10-ին` ժամը 06:41-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկի մոտակայքում տուն է այրվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցի տներից մեկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:10-ին, մարվել՝ 08։03-ին: Այրվել են տանիքի…

  • Լիոնում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

    Լիոնում պայթյուն է որոտացել․ կան զոհեր

    Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհվել է 2 մարդ, այդ թվում՝ երեխա։ Պայթյունը որոտացել է հացաբուլկեղենի խանութում, որը գտնվել է բնակելի շենքի առաջին հարկում։ Այս մասին հայտնում է Le Progres-ը։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 9-ի երեկոյան։ Պայթյունից հետո բռնկված հրդեհը սկսել է արագ տարածվել դեպի վերևի հարկերը։ Հաղորդվում…

  • Ֆրանսիայում այրել են խորհրդարանի նախագահի տունը

    Ֆրանսիայում այրել են խորհրդարանի նախագահի տունը

    Ֆրանսիայում այրել են Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերրանի տունը, հայտնում է Deutsche Welle-ն: Հաղորդվում է, որ քաղաքական գործչի հարևանը փետրվարի 8-ին ահազանգել է հրշեջ ծառայություն: Դեպքի վայր ժամանած փրկարարները հրդեհի վայրում հայտնաբերել են մեքենայի անվադողեր և բենզինով թրջված ջահ: Նշվում է, որ դեպքի ժամանակ քաղաքական գործիչը տանը չի եղել: «Ամո´թ նրանց, ովքեր իրենց նման արարքներ…

  • Ֆլամենգոյի երիտասարդական մարզաբազայում հրդեհի պատճառով 10 մարդ է մահացել

    Ֆլամենգոյի երիտասարդական մարզաբազայում հրդեհի պատճառով 10 մարդ է մահացել

    Ֆուտբոլային աշխարհը հազիվ է համակերպվում արգենտինացի հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան փաստի հետ, երբ տեղի ունեցավ հերթական ողբերգությունը: Բրազիլական «Ֆլամենգոյի»՝ Ռիո դե Ժանեյրոյում գտնվող երիտասարդական մարզաբազայում հրդեհ է բռնկվել՝ հաղորդում է Globo Esport-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ կա տասը զոհ, երեք մարդ էլ ծանր վնասվածքներ է ստացել: Աղետի այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն, հայտնի է, որ առաջին թիմի…

  • Աշտարակ քաղաքի տներից մեկում հրդեհ է եղել

    Աշտարակ քաղաքի տներից մեկում հրդեհ է եղել

    Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպանդարյան փողոցի տներից մեկում հրդեհ է եղել: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը: «911» ծառայությանն ահազանգ է ստացվել այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 15:13-ին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել՝ 15:40-ին: Այրվել է Ռ. Մ.-ին պատկանող տան խոհանոցի կահույքը…