ՀՔԾ
ՀՔԾ պետն ընդունել է ՀՀ-ում մշտադիտարկում իրականացնող ԵՄ փորձագետներին
ՀՔԾ-ն հայտնում է, որ Եվրոպական միության կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» ԵՄ բյուջետային աջակցության ֆինանսավորման համաձայնագրի գործողությունների կատարողականը գնահատելու նպատակով Հայաստանում ԵՄ պատվիրակության նախաձեռնած մշտադիտարկման առաքելության շրջանակներում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանը և ծառայության Խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետը հանդիպել են փորձագետներ Մուշեղ…
Հակոբ Արշակյանի արարքը իրավական ընթացք չի ստանա.ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցել
ԲՏԱ նախկին նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև գրանցված միջադեպն իրավական ընթացք չի ստանա, Հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործի հարուցումը: Այս մասին տեղեկանում ենք Հատուկ քննչական ծառայությունից: «Նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-հայտնեցին ՀՔԾ-ից: Հիշեցնենք, որ Երևանի սրճարաններից մեկում լագրողը մոտեցել էր…
ՀՔԾ-ն Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա նյութեր է նախապատրաստում
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը և նախապատրաստվում են նյութեր։ Փետրվարի 25-ին ԶՈՒ ԳՇ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա որակեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն…
ՀՔԾ-ի լիազորությունների մի մասը գաղտագողի են փոխանցվել ԱԱԾ-ին. Իոաննիսյան
Դանիել Իոնիսյանը Facebook-ում գրել է. ՀՔԾ-ի լիազորությունների մի մասը գաղտագողի են փոխանցվել ԱԱԾ-ին Օրերս Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը՝ հարակից փաթեթով, որով, ի թիվս այլի, ցրվելու է նաև Հատուկ քննչական ծառայությունը: Այս պրոցեսը, սակայն, նախապես բոլորովին այլ կերպ էր պլանավորված ու այլ կերպ էր ընթանում: 2019 թվականին ընդունված՝ Կառավարության…
Կստեղծվի Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ՀՔԾ-ն կլուծարվի
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Դրանով նախատեսվում է ստեղծել նոր քննչական մարմին, որը կոչվելու է Հակակոռուպցիոն կոմիտե։ Վերջինիս հիմնականում գործառույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը: Ընդունված փաթեթով նաև լուծարվելու է Հատուկ…
Որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը. Ռուստամ Բադասյան
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ իրավապահ մարմինների հետ քննարկման արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը։ Նրա խոսքով, ՀՔԾ քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի:
ԱԱԾ աշխատակիցը կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից
Հատուկ քննչական ծառայությունը հյատնում է, որ Ազգային անվտանգության ծառայության բաժիններից մեկի պետի պարտականությունները ժամանակավոր կատարող, գնդապետ Սերոբ Հարությունյանը 2020-ի հունվարի 9-ին ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի օպերատիվ տեղեկատու քարտադարանից, առանց համապատասխան ցուցման և իրավաչափ հիմքի առկայության,ս տուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը, կատարել է արարք, որը չի բխել ծառայողական անհրաժեշտությունից: Նախաքննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական…
Հարկային տեսուչը կաշառք է վերցրել խանութի տնօրենից․ նրան մեղադրանք է առաջադրվել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության Էրեբունու բաժնի հարկային տեսուչները խախտումները չարձանագրելու և օրենքով սահմանված կարգով դրանց ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի անգործության համար տնտեսվարողից պարբերաբար որպես կաշառք պահանջել և նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր չափերի գումարներ,…
3 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու համար․ մանրամասնում է ՀՔԾ-ն
Հաշվի առնելով ճանապարհային ոստիկանների կողմից 2020 թվականի օգոստոսի 22-ին երկու քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վերաբերյալ լրատվամիջոցների կողմից վարույթն իրականացնող մարմնին ուղղված հարցադրումները, ինչպես նաև հիշյալ դեպքի վերաբերյալ հատկապես վերջին օրերին մամուլում շրջանառվող տեսանյութն ու դրա մասին երբեմն թյուրընկալումների տեղիք տվող հրապարակումները, հարկ ենք համարում առավել մանրամասն ներկայացնել հիշյալ քրեական գործի…
ՀՔԾ-ն հերքել է Ղազինյանի հայտարարությունները Փաշինյանի վերաբերյալ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Այսօր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ»: Հայտնում ենք, որ վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ…
Իսաղույլանի հայտարարությունների հետ կապված ՀՔԾ-ում գործ է հարուցվել՝ սուտ մատնության դեպքով
«Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսաղուլյանը հայտարարել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանն իր նշանակած անձնագրային բաժանմունքի պետերի միջոցով հայկական անձնագրեր է բաժանել ազգությամբ ադրբեջանցիների, ինչպես նաև հայտնել էր, թե 2018թ.-ին ՀՀ-ում իրականացված հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները թուրքերից և ադրբեջանցիներից 48 միլիոն…
Մովսես Հակոբյանի ասուլիսի տեսագրությունը ուղարկվել է ՀՔԾ. Դատախազություն
ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով…














