ՀՖՖ
Մարկոսը ստացել է FAF-ի՝ տարվա համակրանք մրցանակը
Հունվարի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների շարժման՝ FAF-ի տարվա ամփոփիչ միջոցառումը: Երեկոյին հրավիրված էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի անդամներ, Հայաստանի ազգային հավաքականում և Բարձրագույն խմբում հանդես եկող ֆուտբոլիստներ՝ Արթուր Եդիգարյանը, Արտակ Գրիգորյանը, Վահագն Մինասյանը, Էդգար Մանուչարյանը, Հենրի Ավագյանը, ինչպես նաև FAF շարժման անդամներ: Միջոցառման ընթացքում մրցանակներ հանձնվեցին տարվա…
Հպարտ ու երջանիկ եմ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար․ Մարկոս Պիզելի
Լրագրողների և ակումբների ներկայացուցիչների հարցման արդյունքում Հայաստանի 2018 թ. լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոս Պիզելլին ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում պատմել է իր զգացողությունների և հաջորդ տարվա ծրագրերի մասին. «Ես շատ հպարտ եմ և երջանիկ՝ այս մրցանակը ստանալու առթիվ: Ուղղակի հիանալի տարի էր ինձ համար: Միակ վատ կողմն, իհարկե, վնասվածքն էր, բայց ես հպարտ եմ, որ…
«Փյունիկ» ֆուտբոլային թիմի մարզչի որակազարկման ժամկետը կրճատվել է
Դեկտեմբերի 20-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին (N31788) մինչև մայիսի 31-ը ներառյալ որակազրկման որոշումը՝ նվազեցնելով պատժատեսակը երեք խաղով որակազրկմամբ: ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննելով «Փյունիկ» ՖԱ բողոքը, կարգապահական գործում առկա…
Լոռիի ֆուտզալի թիմի մարզիչը որակազրկվել է, ակումբը` տուգանվել
Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Ֆուտզալի Հայաստանի առաջնության հերթական տուրի` «ՖԱ Լոռի»-«Արմավիր» խաղին «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա ՀԿ» ակումբում չգրանցված, «ՖԱ Լոռի» թիմում չհայտավորված ֆուտբոլիստներ խաղացնելու համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 20-րդ հոդվածի 22-րդ կետի համաձայն` «ՖԱ Լոռի» թիմին գրանցվել է տեխնիկական պարտություն,…
Մեր նպատակն է առաջիկա 5 տարում շուրջ 700 փոքր խաղադաշտ կառուցել. Ա. Վանեցյան
Արթուր Վանեցյանը Ազատություն Tv-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է նաև հայկական ֆուտբոլի մասին: «Ցավոք, հասարակության մեջ մի պատկերացում կա, որ ՀՖՖ-ի աշխատանքը (հատկապես նախագահի), գնահատվում է ազգային հավաքականի արդյունքով. հաղթեց` լավն է, պարտվեց` վատն է: Ջիբրալթարից կրած պարտությունից հետո դարձել էի երկրի ամենամերժված մարդը: Երբ մարզադաշտից դուրս եկա, երկրպագուները գոռում էին, ինչ ասես ասում: Հետո,…
Արամ Ոսկանյանը կվերապատրաստվի Բելգիայում
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը մեկնում է Բելգիա, որտեղ մինչև դեկտեմբերի 23-ը վերապատրաստում կանցնի «Սենտ Թրույդեն» ակումբում: Ծրագրի շրջանակներում հայ մարզիչը կծանոթանա բելգիական ակումբի ենթակառուցվածքներին, ակադեմիայի աշխատանքին, պատանեկան և գլխավոր թիմերի մարզումային գործընթացին: Միևնույն ժամանակ, Արամ Ոսկանյանը ներկա կգտնվի «Սենտ Թրույդենի» երկու հանդիպումների` «Գենտի» (Բելգիայի գավաթ, դեկտեմբերի 18) և «Կորտրեյկի» (Բելգիայի առաջնություն, դեկտեմբերի 22) դեմ:…
ՀՖՖ-ն տուգանվել է
Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 18 հազար եվրոյով: Ջիբարլթարի հետ Ազգերի լիգայի որակավորման փուլի երևանյան խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Ջիբրալթարի դեմ խաղի ավարտից հետո երկրպագուների խմբերի` ՖԱՖ-ի «Red Eagles»-ի միշտ ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին միջամտել էր նաև ոստիկանությունը:
ՀՖՖ-ն սկսում է քվեարկությունը․ ովքեր ենք հավակնորդները
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» և «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության սկիզբը: «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության ընթացակարգում կատարվել են որոշակի փոփոխություններ. մասնավորապես, այս տարի ՀՖՖ-ն ակումբներից չի պահանջել ներկայացնել իրենց 5 թեկնածուներին: ՀՖՖ-ն կազմել է ազգային հավաքականում և Հայաստանի առաջնությունում օրացուցային տարում առավել աչքի ընկած ֆուտբոլիստների ցուցակ, որից էլ պետք է…








