ձերբակալվածներ
ՄԻՊ աշխատանքային խումբը տեսակցում է Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածներին
Երեկ Իջևանում տեղի ունեցած բախումների հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ևս մեկ աշխատանքային խումբ վաղ առավոտից գտնվում է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Այցի նպատակն է տեսակցել բերման ենթարկված և ձերբակալված քաղաքացիներին, ինչպես նաև ստուգել նրանց իրավունքների երաշխավորման հարցը: Այցի արդյունքների հիման վրա կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Վակունիսի համայնքապետին ծեծի ենթարկելու վերաբերյալ հարուցված քրգործի շրջանակներում կան ձերբակալվածներ
Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավար Էդուարդ Զաքարյանին ծեծի ենթարկելու համար ձերբակալվել է երեք անձ, այդ թվում` Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակի պատասխանատուներից Կարեն Սահակյանը: Վերջինս, ինչպես տեղյակ եք, երեկ՝ հունիսի 5-ին, «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հերքում էր իր մասնակցությունը ծեծկռտուքին, սակայն, ԱՀ ոստիկանության այսօր տարածած հաղորդագրության համաձայն, ձերբակալվել է ԱՀ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում…
Դանակահարված ռուս հատուկջոկատայինի սպանության մեջ կասկածվողների թվում կան հայեր (ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ)
Հունիսի մեկին Մերձմոսկվայում տեղի ունեցած կռվի ժամանակ կրծքավանդակի շրջանում դանակով հարված ստանալու հետևանքով մահացել է 24-ամյա հատուկջոկատային Նիկիտա Բելյակինը։ ՌԴ քննչական կոմիտեի հայտնած տվյալների համաձայն՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը Հայաստան ուղևորվող ինքնաթիռում: Քննչական կոմիտեն նշել է նաև, որ գործով հարցաքննվել է ավելի քան 50 ականատես։ Вести-ի հաղորդմամբ՝ սպանության մեջ կասկածվողների…
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները. կան ձերբակալվածներ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և…
Սամվել Բաբայանի համակիրների վրա հարձակման գործով կան ձերբակալվածներ․ ՔԿ
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ: Վերջիններս ձերբակալվել են զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նշենք, որ մայիսի…
Շրի Լանկայում զոհերի թիվը հասել է 359-ի
Շրի Լանկայում ահաբեկչությունների շարքի զոհերի թիվը հասել է 359-ի: Այս մասին հայտնում է Ada Derana պորտալը` հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցիչներին: Իրավապահները հետաքննության շրջանակում ձերբակալել են ևս 18 մարդու: Այդ գործողության ընթացքում Վարակապոլա շրջանում առգրավվել է ռադիոկապի 4 միջոց, մոտոցիկլետ: Ավելի վաղ հաղորդվել էր մոտ 40 ձերբակալվածի մասին:
Խուլիգանություն մայրաքաղաքի փաբերից մեկում. 5 երիտասարդ բերման է ենթարկվել ոստիկանություն
Փետրվարի 18-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն խուլիգանության վերաբերյալ ահազանգ է ստացվել: Նույն օրը, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Թումանյան փողոցում գտնվող փաբերից մեկից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 5 երիտասարդի: Նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 2 փամփուշտ:…
Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը գերազանցել է 8.000-ը. ՆԳ նախարար
Ֆրանսիայում բողոքի ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվածների թիվը գերազանցել է 8 հազարը: Այս մասին տեղեկացնում է France info-ն: «Նոյեմբերի սկզբից Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» ակցիաների սկսվելուց հետո ձերբակալվել է մոտ 8400 մարդ»,- հայտնել է երկրի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաները: Նրա հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ մոտ 7500 քաղաքացի կալանավորված է: Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ իրավապահ մարմինների 1300…
Վենեսուելայում շուրջ 900 մարդ է ձերբակալվել բողոքի ակցիաների ընթացքում
Վենեսուելայի ուժայինները շուրջ 900 մարդու են բերման ենթարկել երկրում տեղի ունեցող հակակառավարական ելույթների ընթացքում: Այս տվյալները հունվարի 30-ին Union Radio ռադիոկայանի եթերում հրապարակել է «Վենեսուելայի քրեական ֆորում» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Ալֆրեդո Ռոմերոն: «Հունվարի 21-ից 27-ը մենք գրանցել ենք 896 ձերբակալվածների, խոսքը վերաբերում է ոչ միայն ցուցարարներին, այլև զինվորականների, տվյալ դեպքում այն սերժանտների հարազատներին,…
Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել՝ Ստրասբուրգի ահաբեկչության հետաքննության շրջանակում
Ֆրանսիայում 5 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են 2018 թվականի դեկտեմբերին Ստրասբուրգում իրականացված ահաբեկչությանը մեղսակից լինելու համար, հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրներին: Ըստ աղբյուրների՝ ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Էլզասում: AFP-ի տեղեկությամբ՝ ձերբակալվածները մեկ ընտանիքի անդամներ են: Նրանք կասկածվում են Շերիֆ Շեքաթին զենք մատակարարելու մեջ, որը հրաձգություն էր…
Վենեսուելայում ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 791-ի
Վենեսուելայում ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը հասել է 791-ի: Այս մասին Twitter-ում հայտնում են վենեսուելական իրավապաշտպանական ընկերությունները: Հունվարի 27-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ, Վենեսուելական քրեական ֆորումը գրանցել է 791 հոգու ձերբակալություն: Բոլոր ձերբակալվածները եղել են բողոքի ակցիայի մասնակիցներ: Նշվում է, որ միայն հունվարի 23-ին ձերբակալվել է 632 մարդ: Հայտնի է, որ երկում ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով…
Ցույցեր և զանգվածային ձերբակալություններ` Հունաստանում
Հունաստանում շարունակվում են Մակեդոնիայի հետ համաձայնագրի դեմ հանդես եկողների ցույցերը. հայտնում է РИА Новости-ն: Ոստիկանությունն երեկ ձերբակալել է 133 անձի և աջակողմյան կազմակերպություններից 10 մարդու: Դա տեղի է ունեցել ցույցերի ժամանակ և դրանից հետո` անկարգությունների ժամանակ: Համաձայնագիրը, որի համաձայն` Մակեդոնիան փոխում է իր անվանումը Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության, իսկ Հունաստանը այլևս դեմ չի լինում բալկանյան հարևանի`…
Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները
Ֆրանսիական ոստիկանությունը՝ Եվրոպոլի հետ համատեղ, ձերբակալել է կասկածյալների, որոնք հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամներ են։ Ինչպես նշվում է Եվրոպոլի հայտարարության մեջ, խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարածքով մեկ 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն և վեց անուն զենք։ Եվրոպոլում նշում են, որ գործողությունը մեծ…
Լոռու մարզի դատախազի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել
Armtimes֊ը հաղորդում է. Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի գողության փորձի դեպքով ձերբակալվածներից երեքը դատարանից փախուստի են դիմել: Մեզ հաջողվեց ճշտել, որ քննիչը երեկ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 4 ձերբակալվածներին կալանավորելու վերաբերյալ: Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը նրանցից մեկին կալանավորելու որոշում է կայացրել, իսկ մյուս երեքի խափանման միջոցի հարցով հեռացել է խորհրդակցական սենյակ. այդ…
Թուրքիայում քրդամետ կուսակցության ներկայացուցիչներ են ձերբակալվել
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Իգդիր նահանգում գործողություն է իրականացվել, որի ժամանակ բերման է ենթարկվել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 9 անդամ: Նրանցից 3-ի նկատմամբ կայացվել է կալանավորման որոշում: Ըստ DHA-ի` ձերբակալվածներից 6-ն ազատ են արձակվել` Թուրքիայի սահմանները չլքելու պայմանով: Ձերբակալվածներին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն» անելու մեղադրանք: