ձյուն
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ ճանապարհահատվածում բուք է: Մաստարա-Լանջիկ, Գորիս-Սիսիան, Արթիկ-Արագած ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Բաղրամյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր: Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ…
Թալինի և Արագածի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին Արթիկի, Մարալիկի, Սպիտակի և Ճամբարակի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Տեղեկացնում է panorama.am-ը Սպիտակի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում և Մարալիկի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Կապան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Որոշ ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձնախառն անձրև է տեղում: Ջաջուռի և Քեթիի ոլորաններում թույլ ձյուն է տեղում: Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100 մետր: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Աղբյուր՝ hetq.am





