Ղազախստանի առաջնություն
Պիզելին մասնակցեց Ակտոբեի գոլային գրոհին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Ակտոբե»-ն Ղազախստանի առաջնության 28-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց «Տարազ»-ի հետ: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին թիմի մեկնարկային կազմում էր ու խաղադաշտում անցկացրեց 84 րոպե: Ազգային հավաքականի ֆուտբոլիստը նույնիսկ մասնակցություն ունեցավ իր թիմի գոլային գրոհին: Այս պահի դրությամբ «Ակտոբե»-ն 12 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է:
Ակտոբեի կազմում Պիզելին դարձավ գոլի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղազախստանի առաջնության 26-րդ տուրի շրջանակներում կայացավ «Ակտոբե»- «Ատիրաու» հանդիպումը։ Խաղն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ տանտերերի։ Թիմի մեկնարկային կազմում հանդես գալով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին օգնեց իր թիմին հաղթանակի հասնել խփելով 2-րդ գոլը: Այժմ մրցաշարային աղյուսակում «Ակտոբե»-ն 11 միավորով զբաղեցնում է վերջին հորիզոնականը: «Ակտոբե» – «Ատիրաու»՝ 3:2
Մարկոս Պիզելին՝ գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում «Ակտոբեն» ընդունել էր «Ժետիսուին» ու պարտություն կրեց 1-2 հաշվով: Այս հանդիպմանը երկար դադարից հետո խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Մեր ֆուտբոլիստը «Ակտոբեի» կազմում փոխարինման մտավ 75-րդ րոպեին ու դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Մրցակցի մեկնարկային կազմում էր մեր հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ՝ Կամո Հովհաննիսյանը, որը մասնակցեց…



