ղազախստան
Զելենսկին Ղազախստանում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է Ղազախստանում Ուկրաինայի դեսպան Պյոտր Վրուբլյովսկուն։ Այս մասին նշվել է պետության ղեկավարի գրասենյակի կայքում տեղադրված համապատասխան հրամանագրում։ Ղազախստանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելության նոր ղեկավարը դեռ չի հաստատվել, առայժմ նշանակված է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատար։ Օգոստոսին Վրուբլյովսկին կոչ էր արել սպանել ռուսներին։ Նա բացատրել էր, որ այդ կերպ կարելի է օգնել ուկրաինացիների հաջորդ…
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Ղազախստան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հոկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան։ Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության հետ:
Ղազախստանում դպրոցականները մանկապարտեզում ջարդ են կազմակերպել
Ղազախստանում դեռահասները մտել են մանկապարտեզի շենք և սկսել կոտրել և վնասել հաստատության գույքը, հայտնում է Liter.kz-ն։ Հրատարակության տվյալներով՝ 9 դեռահասներ ջարդ են կազմակերպել խաղասենյակում՝ կոտրելով ապակիները, խաղալիքները։ Մի խումբ դեռահասների բռնել է մանկապարտեզի պահակը. Իրավապահները ոստիկանություն են հրավիրել դպրոցականների ծնողներին և մեծահասակների նկատմամբ վարչական արձանագրություններ կազմել։ Նշվում է, որ վարչական գործը ներկայացվել է դատարանի քննությանը։
Ղազախստանը նոր թղթադրամից հանել է Նազարբաեւի դիմանկարը
2022-ի հոկտեմբերի 1-ին Ղազախստանի Ազգային բանկը 20000 տենգե անվանական արժեքով թղթադրամ կթողարկի, տեղեկացնում է Informburo.kz-ն։ Անցյալ տարի Ղազախստանի Կենտրոնական բանկը հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ համանման արժեքով թղթադրամ թողարկեց, որի վրա պատկերված էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ 3 միլիոն օրինակ տպաքանակով։ Ազգային բանկի տվյալներով՝ Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամների տեսակարար կշիռը կանխիկ շրջանառության մեջ շրջանառվող (սովորական)…
Ղազախստանում կդադարեցնեն ռուսական ալիքների հեռարձակումը
Beeline ընկերությունը Ղազախստանում դադարեցնում է ռուսական ալիքների հեռարձակումը, հայտնում է Ինտերֆաքսը։ Ղազախստանի տեղեկատվության նախարար Դարհան Կըդըրալին հայտարարել է, որ պատճառը տնտեսական է, այլ ոչ թե քաղաքական։ «Նրանք վերլուծում են իրենց օգտատերերի նախընտրությունները, իրենց լսարանը, դրա հիման վրա մասնավոր որոշումներ կայացնում», – մեկնաբանել է նախարարը։
Ղազախստանը կարտահանձնի ՌԴ-ում զորակոչից խուսափողներին
Ղազախստանը Ռուսաստանին կարտահանձնի այնտեղ զորակոչից խուսափող քաղաքացիներին։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարար Մարատ Ախմետջանովը։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նրա խոսքով, արտահանձնելու համար Ռուսաստանում պետք է հետախուզում հայտարարվի զորակոչից խուսափողների նկատմամբ։
ՀԱՊԿ հավաքական ուժերի զորավարժություններ են մեկնարկվել Ղազախստանում
Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: «Զինվորական զորամիավորումների տեղաշարժի ընթացքում կմշակվեն պարետային ծառայության, հակաօդային պաշտպանության և համապարփակ աջակցության հարցեր»,- հավելել են պաշտպանական գերատեսչությունից: Նշվել է, որ զորավարժություններին առաջին…
Տարեսկզբից Ղազախստան Է մուտք գործել 1,66 միլիոն ռուսաստանցի
Ղազախստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2022 թվականին այս երկիր մուտք է գործել Ռուսաստանի 1,66 միլիոն, մեկնել՝ 1,64 միլիոն քաղաքացի. նրանց մասին իշխանությունը լիակատար տեղեկատվություն ունի, նրանց բնակվելու հստակ վերահսկողություն է իրականացվում: Այդ մասին հայտարարել են Ղազախստանի ՆԳ նախարարության միգրացիոն ծառայության կոմիտեում: Այդ հայտարարությունը կոմիտեն արել է «Ղազախստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների միգրացիայի մեծացման առնչությամբ»: Գերատեսչությունը հավաստիացրել…
Ղազախստանի Սենատը հայտարարել է, որ չի կարող սահմանափակել ռուսաստանցիների մուտքը
Ղազախստանի Սենատը հայտարարել է, որ չի կարող սահմանափակել ռուսաստանցիների մուտքը, սակայն բնակության թույլտվություն ստանալու համար դիմորդը պետք է ունենա օրենքով սահմանված կարգով փաստաթղթերի փաթեթ։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի Սենատի խոսնակ Մաուլեն Աշիմբաեւը։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա է հայտարարվել, սոցցանցերում տեղեկություններ են հայտնվել Ռուսաստանի քաղաքացիների միգրացիոն հոսքի կտրուկ աճի մասին դեպի այլ…
Ղազախստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ
Ղազախստանը պատրաստակամություն է հայտնել պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման իր փորձով կիսվել Հայաստանի և Ադրբեջանի հետ: Ինչպես հայտնում է Interfax-Kazakhstan-ը, այս մասին ասել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին:
Հետախուզական ռազմական տեղեկատվություն կփոխանակեն Թուրքիան և Ղազախստանը
Ղազախստանի կառավարությունը հաստատել է Թուրքիայի կառավարության հետ ռազմական հետախուզության ոլորտում համագործակցության մասին արձանագրությունը։ Փաստաթղթում նշվում է, որ կողմերը կփոխանակեն հետախուզական ռազմական տեղեկատվություն և փորձագիտական գնահատականներ արդիական թեմաների վերաբերյալ: Բացի այդ, Ղազախստանն ու Թուրքիան տարածաշրջանի կամ այն պետության ռազմաքաղաքական իրադրության մշտադիտարկում կանցկացնեն, որը սպառնալիք է ներկայացնում կողմերից մեկի անվտանգությանը: Արձանագրության համաձայն՝ հետախուզական ռազմական տեղեկատվության փոխանակումը կիրականացվի…
Ղազախստանին մինչև 103 մլն դոլար կտրամադրի ՎԶԵԲ-ը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մինչև 50 մլրդ տենգե (10320 մլն դոլար) կտրամադրի Ղազախստանի պետական երկաթուղային ընկերությանը՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացումը ֆինանսավորելու համար, տեղեկացնում է Reuters-ը: «Մինչև օրերս Չինաստանի և Եվրամիության միջև բեռնափոխադրումների մինչև 95 տոկոսն անցնում էր Հյուսիսային միջանցքով, որն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով»,- ասվում է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ։ «Քանի որ…
Հովիկ Աղազարյանը մեկնել է Ղազախստան
Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը: Այս մասին հայտնել է ԱԺ կայքը: «Առաքելության իրականացման շրջանակում հանդիպումներ են եղել խորհրդարանի Սենատի և Մաժիլիսի ղեկավարության, Պաշտպանության նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:…
Ղազախստանը վավերացրել է Հայաստանի հետ նավթամթերքի մատակարարման մասին համաձայնագիրը
Ղազախստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, վավերացրել է նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին Հայաստանի հետ միջկառավարական համաձայնագիրը: Այն ստորագրվել էր Նուր Սուլթանում 2020 թ. հուլիսին։ «Համաձայնագրով նախատեսվում է ինդիկատիվ հաշվեկշիռներով նախատեսված ծավալներով ներքին սպառման համար Ղազախստանից Հայաստան մատակարարվող ապրանքներից արտահանման մաքսատուրքերի չեղարկում, ցանկով չհաստատված, ինչպես նաև ինդիկատիվ հաշվեկշիռներով չնախատեսված ապրանքների մատակարարման արգելք»,- ասված է Սենատի…
Ղազախստանում ՀՀ նորանշանակ դեսպանը և ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային օրակարգի հարցեր
2022 թ. մայիսի 11-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Արմեն Ղևոնդյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Երմուխամբետ Կոնուսպաևին: Ինչպես հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, Հայաստանի և Ղազախստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման առաջիկայում նախատեսված 30-ամյակի համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում հայ-ղազախստանյան փոխգործակցության ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների շուրջ,…