fbpx
Աշխարհ

Ղազախստանին մինչև 103 մլն դոլար կտրամադրի ՎԶԵԲ-ը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մինչև 50 մլրդ տենգե (10320 մլն դոլար) կտրամադրի Ղազախստանի պետական ​​երկաթուղային ընկերությանը՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացումը ֆինանսավորելու համար, տեղեկացնում  է Reuters-ը:

«Մինչև օրերս Չինաստանի և Եվրամիության միջև բեռնափոխադրումների մինչև 95 տոկոսն անցնում էր Հյուսիսային միջանցքով, որն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով և Բելառուսով»,- ասվում է ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ։

«Քանի որ միջազգային փոխադրողներն ավելի ու ավելի շատ են Ռուսաստանի տարածքը հատելու այլընտրանքներ փնտրում, բավականին աճել է Միջին միջանցքի երկայնքով փոխադրումների պահանջարկը, որը Ղազախստանը կապում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ Կասպից ծովով: Դրա զարգացումն առաջնահերթ նշանակություն ունի տարածաշրջանային առեւտրի կայունության համար»,- ասված է բանկի հաղորդագրության մեջ:

Բանկը ներդրումներ կկատարի տեղական պարտատոմսերում, որոնք թողարկվել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» երկաթուղային ընկերության կողմից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ