Ղրղզստան
Ղրղզստանում անկարգությունների ժամանակ 139 մարդ է տուժել
Ղրղզստանում օգոստոսի 7-8-ը տեղի ունեցած անկարգությունների ժամանակ բժշկական օգնության է դիմել ընդհանուր առմամբ 139 մարդ: Այս մասին TACC-ին հայտնել են Ղրղզստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «Այսօրվա դրությամբ բուժօգնության դիմածների թիվը կազմում է 139 մարդ»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ղրղզաստանում անկարգությունները սկսվել էին չորեքշաբթի Չույսկու մարզի Կոյ-Տաշ գյուղում երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու հատուկ…
Աթամբաևի տնից 24 միավոր հրազեն է առգրավվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունից հետո օպերատիվ քննչական խմբերը նրա տանը հայտնաբերել և առգրավել են 24 միավոր հրազեն: Այս մասին ասված է Ղրղզստանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում: «Աթամբաևի տանը՝ Կոյ-Տաշ գյուղում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 24 հրազեն», – ասվում է հաղորդագրությունում: Առգրավվել են վեց Կալաշնիկով հրացան, Դրագունովի դիպուկահար հրացան, ինչպես նաև որսորդական…
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում պատրաստելու մեջ
Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփուբաևը երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին մեղադրել է պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։ Նա հայտարարել է, որ Աթամբաևին «արյուն էր անհրաժեշտ» պետական հեղաշրջում իրականացնելու համար։ Նրա խոսքով՝ Ղրղզստանի նախկին ղեկավարն իր նստավայրում հեղաշրջում է պատրաստել, քանի որ Աթամբաևի տանը զենքի մի ամբողջ պահեստ…
Աթամբաևը մեղադրվել է մարդասպանության մեջ
Ղրղզստանի օպերատիվ-հետախուզական գործունեության վերահսկման և հետաքննության գլխավոր դատախազության վարչությունը հայտարարել է, որ Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մեղադրվում է մարդասպանության և այլ` առանձնապես ծանր հանցագործությունների մեջ: Այս մասին հայտնել է РИА Новости լրատվական գործակալությունը: Նրանք նշել են, որ Աթամբաևը ծանուցումներ է ստացել մի շարք առանձնապես ծանր հանցագործությունների մասին, ինչպիսիք են զանգվածային անկարգություններ կազմակերպելը, սպանությունը, սպանության…
Աթամբաևին պատկանող հեռուստաալիքը և ընկերությունը արգելանքի տակ են վերցվել
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին պատկանող «Ապրիլ» հեռուստաալիքի և «Մեդիա ֆորում» ընկերության վրա դատարանn արգելանք է դրել: Այս մասին գրում է RBC-ն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները կնքել են Բիշքեկում գտնվող «Մեդիա ֆորում»-ի շենքը: Աթամբաևի հեռուստաալիքը նույնպես գտնվում է այդ շենքում: Նշվում է, որ հեռուստաալիքի աշխատողներին 10 րոպե է տրվել իրերը հավաքելու համար, իսկ…
Աթամբաևի որդուն ՆԳՆ հարցաքնության են կանչել
Ղրղզստանի ձերբակալված նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի որդուն` Սեյիթբեկին, կանչել են ՆԳՆ հարցաքննության: Այս մասին РИА Новости-ին հայտնել է երկրի նախկին ղեկավարի փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Որքանով ինձ հայտնի է՝ նա հենց հիմա հարցաքննության է: Կոնկրետ որ գործով են նրան հարցաքննում՝ ես ճշգրիտ չգիտեմ», – ասել է փաստաբանը: Ղրղզստանի նախկին նախագահ Աթամբաևը հինգշաբթի երեկոյսն հանձնվել էր ուժայինններին:…
Ղրղզստանում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը
Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։ Նիկոլ Փաշինյանը և Դմիտրի Մեդվեդևը, մասնավորապես, խոսել են առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման, ապրանքաշրջանառության ծավալների ավելացման, համատեղ նախագծերի…
Ղրղզստանի նախկին նախագահի 40 կողմնակից է ձերբակալվել
Ղրղզստանի մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ձերբակալվել են հանրապետության նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի 40 կողմնակիցներ: Այս մասին հաղորդել է ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն: «Ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել են 40 իրավախախտներ, բոլոր փաստերով հետաքննություններ են կատարվում», – ասվում է հաղորդագրությունում: Գերատեսչության տվյալներով՝ ներկայումս պարզվում է անկարգությունները հրահրողների ինքնությունը: «ՆԳՆ Բիշքեկի ԳՎ-ն շարունակում է սովորական ռեժիմով աշխատանքը և…
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում հոկտեմբերի 25-ին: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: «Մենք պայմանավորվեցինք հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերի 25-ին Մոսկվայում: Այն տեղի կունենա մեկ այլ կարևոր միջոցառման՝ ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ փոխկապված»,- ասել Է Մեդվեդևը ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ելույթի ընթացքում: Նա…
Աթամբաևին տեղափոխել են մեկուսարան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը մինչև օգոստոսի 26-ը կլինի Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում,: Այս մասին РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը: «Մայիսմեկյան շրջանային դատարանի դատավոր Ադիլբեկ Սուբանկուլովը ԱԱՊԿ-ում շտապ արտագնա նիստ է անցկացրել և ընտրել խափանման միջոցը»,- հայտարարել է Սլեսարևը Փաստաբանի խոսքով՝ Աթամբաևին նախնական մեղադրանք են առաջադրել քրեական հեղինակություն Ազիզ Բաթուկաևին…
Մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով
Այսօր Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Նիստին նաև մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նիստում բացման ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար։ Նախատեսվում է Հայաստանի վարչապետի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի համատեղ մամուլի ասուլիսը,…
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանի Հանրապետությունում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։ Օգոստոսի 9-ի առավոտյան Հայաստանի վարչապետը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Ղրղզստանի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետին Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում և նշել. «Հարգելի Նիկոլ Վովայի, Բարի գալուստ Իսիկ Կուլ։ Շատ ուրախ ենք, որ…
Նիկոլ Փաշինյանն այսօր Ղրղզստանում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով, օգոստոսի 8-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաք։ Հայաստանն այս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում, և օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ «Իսիկ Կուլ» միջազգային օդանավակայանում Հայաստանի Հանրապետության վարչապետին…
Աթամբաևը կոպտորեն խախտել է Սահմանադրությունը․ Ղրղզստանի նախագահ
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, կոշտ դիմադրություն ցույց տալով իրեն ձերբակալելու փորձի ժամանակ, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը: Այդ մասին օգոստոսի 8-ին Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը՝ ելույթ ունենալով հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում։ «Աթամբաևը կոպտորեն ոտնահարել է Ղրղզստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները»,- նախագահի խոսքը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը: Ժեենբեկովն անհրաժեշտ է համարել անհետաձգելի…
Ղրղզստանի նախագահը մասնակցել է խորհրդարանի արտահերթ նիստին
Ղրղզստանում մի քանի խմբակցությունների ներկայացուցիչներ ստորագրահավաք էին սկսել Գերագույն խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու համար։ Նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մասնակցել է խորհրդարանի արտահերթ նիստին, որը գումարվել է երկրում իրավիճակի սրման ֆոնին։ Այս մասին գրում է ria.ru-ն: Երկրի ղեկավարը բարձրացել է ամբիոն և հայտարարել է, որ խոր ցավով է ընդունում երկրում տեղի ունեցող իրադարձությունները: «Չափազանց ցավալի է, որքան…














