ճանաչում
Պաղեստինի անկախության ուղին․ միջազգային ճանաչումը փոխում է աշխարհաքաղաքական պատկերները
Մեծ Բրիտանիայի կողմից Պաղեստինի պաշտոնական ճանաչման հետ միասին աշխարհում աճում է անկախության աջակցության ալիքը՝ վերակերտելով Մերձավոր Արեւելքի դիվանագիտության դաշտը եւ նոր հույսեր ու հակասություններ առաջ բերելով երկպետական լուծման շուրջ։
Ինյարիտու․ Ցեղասպանության ճանաչումը բարոյական հրամայական է
Իսպանիայի պատգամավոր Ջոն Ինյարիտուն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն պատմական արդարություն է, այլ բարոյական հրամայական։
Կանադայի դեսպանը հպարտ է Ցեղասպանության ճանաչմամբ
ՀՀ-ում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները հպարտ է Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ՝ 110-րդ տարելիցի ոգեկոչումը անվանելով ազդեցիկ և պատմության դասերի հիշեցում։
Ավստրալիացի պատգամավոր Քրիս Ռաթը կոչ է անում ճանաչել Ցեղասպանությունը
ՆՀՈւ պատգամավոր Քրիս Ռաթը 2025թ. ապրիլի 24-ին կոչ է արել Ավստրալիայի դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել հայ համայնքի կողքին։
Ցեղասպանության ճանաչումը արդարություն է պահանջում, ասում է իսպանացի պատգամավորը
Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիտուն նշում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի կանխարգելման, հաշվետվողականության և վերականգնողական արդարադատության մեխանիզմներով։
Դիվանագետները հարգել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի զոհերի հիշատակը Երևանում
ՀՀ-ում օտարերկրյա դիվանագետները, այդ թվում՝ ՌԴ, Չեխիայի և Լիտվայի դեսպանները, 2025թ. ապրիլի 24-ին հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդում՝ նշելով Ցեղասպանության 110-րդ տարելիցը։
Դեսպանը հիշեցրել է Ֆրանսիայի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հիշեցրել է, որ 2001 թվականի հունվարի 29-ին Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին դեսպան Դըկոտինյին նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ. «24 տարի առաջ այս օրը՝ 2001 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- գրել է դեսպանը։ Ֆրանսիան առաջին խոշոր եվրոպական երկրներից էր,…
Հայոց ցեղասպանության ճանաչումը անվտանգության խնդիր է․ փոխնախարար
Այսօր ազգային ժողովում ԱԳՆ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Գևորգյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ցեղասպանությունների կանխարգելումը ոչ միայն պատմական արդարության, այլ նաև անվտանգության խնդիր է՝ Հայաստանի ու տարածաշրջանում ապրող հայ ժողովրդի համար։ Նա ասաց, որ ցեղասպանության ճանաչումն առկա է բոլոր հիմնարար փաստաթղթերում։ Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանն այս ուղղությամբ ջանքերը շարունակելու է։
Արգենտինայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պասշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Պարոն Վարչապետ, պատիվ ունեմ փոխանցելու Ձեզ իմ լավագույն բարեմաղթանքները` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակից հետո` որպես Հայաստանի կառավարության ղեկավար հաստատվելու և հաջողություններ մաղթելու Ձեր կառավարման մեջ: Արայիկ Հարությունյանն անցկացրել է բնակարանաշինական ծրագրերի վերաբերյալ խորհրդակցություն Արայիկ Հարությունյանը ՊՆ…
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Հայոց ցեղասպանության ընդունման հարցը
Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը հայտնում է, որ բրիտանական խորհրդարանի լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Ջոն Սփելարը պատրաստվում է ներկայացնել Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագիծը: Երկրորդ ընթերցումն անցնելուց հետո Համայնքների պալատում այն քննարկման կդրվի 2021 թվականի դեկտեմբերի 10-ին: Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը տեղեկացրել է, որ ամբողջովին աջակցում է պատմական այս քայլին, որը կօգնի ուղղել Հայոց…
Թողնում եմ թուրքիան պատմի այդ մասին․ Բայդենը՝ Էրդողանի հետ Հայոց ցեղասպանության քննարկման մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երեկ կայացած հանդիպման վերաբերյալ՝ ասելով, որ թույլ կտա, որ թուրքերը պատմեն այդ մասին: Նա ասել է, որ երկար քննարկումներ են ունեցել «Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման կապակցությամբ: Ես կթողնեմ, որ թուրքերը պատմեն ձեզ այդ մասին»,-ասել է նա: Ե՛վ Բայդենը, և՛…
Արաբական խորհուրդը շարունակում է Ավստրալիայում Հայոց ցեղասպանության ճանաչման կոչերը
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ավստրալիայի Արաբական խորհուրդը միացել է մեծաթիվ կազմակերպությունների՝ Դաշնային կառավարությանը կոչ անելով ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները: Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է՝ մեջբերելով վարչապետ Սքոթ Մորիսոնին ուղղված նամակը, որում կազմակերպությունը գրում է. «Մենք Ավստրալիային կոչ ենք անում միանալ այն բազմաթիվ երկրներին, որոնք քայլեր են ձեռնարկել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում»:…
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:














