Թողնում եմ թուրքիան պատմի այդ մասին․ Բայդենը՝ Էրդողանի հետ Հայոց ցեղասպանության քննարկման մասին

Ամենադիտվածներ

Բրյուսելում հանդիպել են Բայդենն ու Էրդողանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մանրամասներ ներկայացնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երեկ կայացած հանդիպման վերաբերյալ՝ ասելով, որ թույլ կտա, որ թուրքերը պատմեն այդ մասին:

Նա ասել է, որ երկար քննարկումներ են ունեցել

«Ես շատ ուրախ եմ մեր հանդիպման կապակցությամբ: Ես կթողնեմ, որ թուրքերը պատմեն ձեզ այդ մասին»,-ասել է նա:

Ե՛վ Բայդենը, և՛ Էրդողանը լավատես են մնացել իրենց հանդիպումից հետո, չնայած որ նրանք չեն հայտարարել որևէ լուրջ առաջընթացի մասին իրենց հարաբերությունների լարվածության մի քանի ուղղություններով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենն այս տարվա ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Այս մասին տեղեկանում ենք Daily Mail պարբերականից:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();