Գովազդ

մագնիտուդ

  • Երկրաշարժ Վրաստանում

    Երկրաշարժ Վրաստանում

    Մեր հարևան Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Aliq.ge-ն։ Երկրագունդն ուսումնասիրող գիտնականների ինստիտուտի և սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տեղեկատվությամբ՝ ասօր, ժամը 12:35-ին, 3,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է արձանագրվել Լագոդեխիի տարածքում: Նշվում է, որ էպիկենտրոնը Լագոդեխի քաղաքի արևելյան կողմում է եղել, Ռաճիսուբանի գյուղի հարակից տարածքում:

  • ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել

    ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել

    ԱՄՆ-ի Նևադա նահանգի արևմտյան մասում 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 15:03-ին: Էպիկենտրոնը գտնվել է Տոնոպա քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում, օջախը՝ 7,6 կիլոմետր խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել:  

  • Թեհրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան

    Թեհրանում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան

    Իրանի մայրաքաղաք Թեհրանում այսօր՝ մայիսի 8-ին, 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:48-ին, Իրանի մայրաքաղաքից 58 կմ հեռավորությամբ: Օջախը եղել է 7 կմ խորությամբ: Տուժածների և վնասների չափի մասին այս պահին տեղեկություններ չկան:

  • 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Պապուա Նոր Գվինեայում

    6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Պապուա Նոր Գվինեայում

    Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության հաղորդմամբ՝ երկարաշարժը եղել է 6,3 մագնիտուդ ուժգնությամբ։ Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուգենվիլ կղզու Պանգունա քաղաքից 132 կմ արևելք։ Ստորգետնյա օջախը եղել է 16,3 կմ խորության վրա։

  • Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել

    Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է գրանցվել

    Վրաստանի արևմուտքում 3,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Վրաստանի  Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ ստորերկրյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 15:31-ին: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ցխալտուբո քաղաքից 6 կմ հյուսիս՝ 8 կմ խորությամբ: Աղբյորը՝ Interfax:

  • Երկրաշարժ Հունաստանում

    Երկրաշարժ Հունաստանում

    Հունաստանում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարագա քաղաքից 11 կմ հեռավորության վրա, իսկ Աթենքից հյուսիս-արևմուտք 316 կմ հեռավորության վրա: Տեղական ԶԼՄ-ների տեղեկացմամբ երկրաշարժը հետևանքով խուճապ է սկսվել քաղաքացինների շրջանում, բացի այդ փլուզվել են մի քանի շենքեր Կանալակի գյուղում, որը մոտ է գտնվել էպիկենտրոնին: Զոհերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվել, սակայն…

  • Իրար հաջորդող երկու երկրաշարժ՝ Թուրքիայում

    Իրար հաջորդող երկու երկրաշարժ՝ Թուրքիայում

    Իրար հաջորդող երկու երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Չանքըրը շրջանում: Այս մասին հայտնում է թուրքական «Դիքեն» լրատվամիջոցը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ղեկավարման կենտրոնին: Նշվում է, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:00-ին 4.7 մագնիտուդ ուժգնությամբ: 4.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել երեք րոպե անց: Ըստ աղբյուրի՝ երկրաշարժից տուժածներ…

  • 5,1 մագնիտուդով երկրաշարժ ՝ Աֆղանստանում

    5,1 մագնիտուդով երկրաշարժ ՝ Աֆղանստանում

    Աֆղանստանի հյուսիս-արևելքում երկրաշարժ է գրանցվել՝ 5,1 մագնիտուդ հզորությամբ: ԱՄՆ երկրաբանական ծառայությունից (USGS) տեղեկացնում են, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են կիրակի 19:04-ին՝ երևանյան ժամանակով 23:04-ին: Էպիկենտրոնը եղել է Իշքաշիմ քաղաքից 27 կմ արևմուտք: Օջախը 229,5 կմ խորության վրա էր:

  • Ուժգին երկրաշարժ Իրանում. կա զոհ

    Ուժգին երկրաշարժ Իրանում. կա զոհ

    Հուլիսի 8-ին` տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:00-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 31.830 և արևելյան երկայնության 49.550 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Մասջեդ Սոլեյման քաղաքից 26 կմ հարավ-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.7 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8 բալ: Ըստ անգլիական «Express.co.uk» լրատվական…

  • Երկրաշարժ՝ Իրան-իրաքյան սահմանին

    Երկրաշարժ՝ Իրան-իրաքյան սահմանին

      Ռիա Նովոստի գործակալությունը հաղորդում է, որ իրան-իրաքյան սահմանին տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունը 5,3 մագնիտուդ է: Էպիկենտրոն գտնվում է Իրաքի Հալաբջի քաղաքից 32 կմ հարավ-արևմուտք հեռավորության վրա, օջախը գտնվում է 10 կմ խորության վրա: Տուժածների և ավերածությունների մասին առայժմ չկան տեղեկություններ:

  • 8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ

    8-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ

    Նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ:

Գովազդ