ԱՄՆ-ում երկրաշարժ է տեղի ունեցել

Ամենադիտվածներ

Ani Samsonyan

ԱՄՆ-ի Նևադա նահանգի արևմտյան մասում 6,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Երկրաշարժը գրանցվել է Երևանի ժամանակով 15:03-ին:

Էպիկենտրոնը գտնվել է Տոնոպա քաղաքից 57 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում, օջախը՝ 7,6 կիլոմետր խորության վրա:

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն դեռևս չի հաղորդվել:

 

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ