Մաթեմատիկա
Թոմ Լիրեր՝ նշանավոր երգիծաբան և մաթեմատիկոս, մահացավ 97 տարեկանում
Թոմ Լիրեր՝ Հարվարդում կրթված մաթեմատիկոս և սիրված երգիծական երգերի հեղինակ, մահացել է 97 տարեկանում։ Լիրերը թողել է իր անջնջելի հետքը երաժշտության և հումորի աշխարհում իր կրթված և քաղաքականությամբ ներշնչված երգիծանքի միջոցով։
Հայտնի են հունվարին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել է 2022-2023 ուսումնական տարվա հունվար ամսին անցկացվելիք 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ քննությունները տեղի կունենան. հունվարի 10-ին՝ «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, հունվարի 11-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից, հունվարի 12-ին՝ «Հայոց պատմություն» առարկայից:
ԿԳՄՍՆ-ն հայտնել է դպրոցներում ավարտական քննությունների օրերը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել են 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ «Արհեստական բանականություն» դասընթաց՝ դպրոցներում․ քննարկվել է ներդրման հնարավորությունը Համերաշխության կարելի…
Հայտնի է հունվարի պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Հունվարի 11-ից կմեկնարկեն 2021-2022 ուստարվա՝ հունվարին անցկացվելիք պետական ավարտական քննությունները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքից։ Մրցույթ՝ Չինաստանի բուհերում կրթություն ստանալու համար Նախատեսվում է 100-ական տեղերով ավելացնել բակալավրի անվճար տեղերի թիվը «12-րդ դասարանում սովորողները հունվար ամսին կհանձնեն պետական ավարտական քննություններ. 1) «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ), 11.01.2022 թ., 2)…
Հայտնի են Մաթեմատիկա առարկայի միասնական քննության արդյունքները
Հանրապետության 36 քննական կենտրոններում հունիսի 18-ին անցկացված «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությանն այս տարի մասնակցել է 5 027 դիմորդ։ Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ «Մաթեմատիկա» առարկայից քննությանը մասնակցելու համար, սակայն հայտագրվել էր 5 186 հոգի։ Առարկայից միջին միավորը եղել է 10․47։ «Մաթեմատիկա»-ից դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 1 129 է, իսկ 18-20 միավոր հավաքել…
Անկացվեց «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը
Այսօր անցկացվել է «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ հայտագրվել է 4979 դիմորդ: Նրանցից 3206-ը մարզերում են հայտագրվել, 1773-ը` մայրաքաղաքում, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ թեստային առաջադրանքների ճիշտ պատասխանները ԳԹԿ-ի կայքում և dimord.am էլեկտրոնային պորտալում կհրապարակվեն քննության ավարտից 2 ժամ անց, իսկ քննության գնահատականները՝ քննությունը հանձնելու…
Հայաստանում և Արցախում ավելի քան 13 հազար դիմորդ բուհ ընդունվելու հայտ է ներկայացրել
Գնահատման և թեստավորման կենտրոնն ավարտել է դիմորդների դիմում-հայտերի ընդունման գործընթացը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը: «Այս տարի Արցախի ու ՀՀ բուհեր է դիմել 13 360 քաղաքացի: ՀՀ-ից քննություն հանձնելու համար դիմել է 5 185 հոգի «Մաթեմատիկա» առարկայի համար, «Անգլերենի» համար՝ 4 342 և «Հայոց լեզու և հայ գրականության»…
TIMSS 2019-ի տվյալներով՝ Հայաստանն արձանագրել է տպավորիչ առաջընթաց․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային ստուգատեսի արդյունքներով (TIMSS 2019) Հայաստանն արձանագրել է տպավորիչ առաջընթաց: Այս ուսումնասիրությանը մասնակցել են Հայաստանի 150 դպրոցների 4-րդ դասարանի աշակերտներ: Մեր սովորողների գիտելիքները անցած չորս տարում բարելավվել են մաթեմատիկայի և բնական գիտություններում՝ համապատասխանաբար 17 և 22 միավորային կետով»: https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/3087486121478661
Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը։ Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում…
Ինչն է պայմանավորում կրթական արդյունքը․ ԿԳՄՍ փոխնախարար
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Մենք հաճախ կարծում ենք, թե սովորելը հիմնականում բնածին մի բան է. կամ տրված է երեխաներին, կամ ոչ։ Իրականում կրթական արդյունքը պայմանավորված է շատ տարբեր գործոններով, որ ցույց են տալիս, թե ինչ կարևոր է մանկավարժության որակն ու դպրոցական միջավայրը՝ համադրված տան պայմանների հետ։ Այդ գործոնները…
Ներքին Կարմիրաղբյուրում եռյակ է լույս աշխարհ եկել
Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի Facebook-ի էջում գրված է․ «Առավոտը բարի լուրով սկսենք: Մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու եռյակ հրաշքներն են ծնվել: Սա իսկապես հրաշք է բոլորիս համար, մեր Տավշո աշխարհի համար»։ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=822194404987393&id=100015905228221
Տեղի է ունեցել մեդալի հավակնորդների քննությունը
Հանրակրթական դպրոցներից ներկայացված մեդալի հավակնորդները «Մաթեմատիկա» առարկայից կենտրոնացված կարգով պետական ավարտական քննություն են հանձնել ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում: Ընդհանուր առմամբ մեդալի 183 հավակնորդներից 92-ը հանձնելու են միասնական քննություն: Մեդալի կենտրոնացված քննության համար հայտ էին ներկայացրել 91 շրջանավարատ: ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում հունիսի 25-ին կազմակերպված քննությանը ներկայացել են…
Հայտնի են միասնական քննությունների օրերը
Գնահատման թեստավորման կենտրոնը ներկայացրել է 2020 թվականի միասնական քննությունների օրերն՝ ըստ առարկաների. 1. 02 հուլիսի՝ «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն/, 2. 04 հուլիսի՝ «Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա», 3. 06 հուլիս՝ «Մաթեմատիկա» 4. 08 հուլիսի՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»: Հիշենենք, որ այս տարի դիմորդները բարձրագույն ուսումնական հաստատություններ կընդունվեն հանձնելով…
Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից
Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը ու դա բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների…
Կրթությունը հնարավորություն է, գիտելիք և հմտություն ստանալու միջոց. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել և կից ներկայացրել վաղվա դասացուցակը։ «Կրթությունը հնարավորություն է, գիտելիք և հմտություն ստանալու միջոց, իսկ գնահատականն արդյունքն է, այլ ոչ թե նպատակ: Չվախենաք փոփոխություններից»,- գրել է նախարարը։ «Վաղը Հեմինգուեյի հրաշալի վիպակն ենք վերլուծելու․ բաց չթողնեք Կենսաբանություն (11-րդ դասարան) Թեմա՝ Բնական ընտրությունը՝ որպես էվոլյուցիայի ուղղորդող գործոն Համաշխարհային պատմություն…















