fbpx
Կրթություն

Մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից

Մեդալի հավակնորդ բոլոր շրջանավարտներն այս տարի կհանձնեն քննություն, որին կմասնակցի շուրջ 100 հավակնորդ՝ Երևանից և ՀՀ բոլոր մարզերից, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ մեդալի հավակնորդները քննություն կհանձնեն միայն Մաթեմատիկա առարկայից հունիսի 25-ին՝ պահպանելով սանիտարական համապատասխան նորմերը ու դա բարեհաջող հաղթահարելու դեպքում հավակնորդները կստանան մեդալ, իսկ եթե դիմորդ են, ապա հավասար միավորների դեպքում նաև առավելություն կունենան բուհեր ընդունվելու համար։

Ըստ աղբյուրի՝ եթե սովորողը «Մաթեմատիկա» առարկան ընտրել է որպես միասնական քննություն, ապա գերազանցության մեդալ տրամադրելիս հիմք է ընդունվում միասնական քննության արդյունքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ