Մալենա
Հայաստանում անցկացվող Մանկական Եվրատեսիլը իմ տեսած մրցույթներից ամենամասշտաբայինն է. Մալենա
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ի Հայաստանի պատվիրակ Մալենան, որը «Քամի-քամի» երգով հաղթեց մրցույթում և այն բերեց Հայաստան, դժվարությամբ է հավատում, որ իր և իր թիմի աշխատանքի շնորհիվ գեղեցիկ իրադարձությունն անցկացվում է իր հայրենիքում: Դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը երգչուհին ասաց, որ մրցույթի մասշտաբներն ահռելի են: «Հաղթելուց հետո չէի պատկերացնում, որ ամեն ինչ այսքան շքեղ կլինի: Ակտիվ հետևում…
Հետհաշվարկը տրված է. Մանկական Եվրատեսիլին մնաց ընդամենը 30 օր
Այսօր մայրաքաղաքի սրտում Եվրատեսիլը Հայաստան բերած Մալենան և մեր այս տարվա ներկայացուցիչ Նարե Ղազարյանը տվեցին հետհաշվարկի մեկնարկը: Առաջին ալիքը հայտնում է, որ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց Մալենային համաեվրոպական այս մրցույթը Հայաստան բերելու համար. «Միջոցառմանը հետևելու են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհից: Սա իսկական տոն է մեր քաղաքի համար: Երևանի քաղաքապետարանը առանձնահատուկ է պատրաստվում քաղաքի…
Վիրահատել են Եվրատեսիլի հաղթող Մալենային
«Մանկական Եվրատեսիլ 2021» մրցույթում հաղթած Հայաստանի մասնակից Մալենան ենթարկվել է վիրահատության։ Այս մասին նա հայտնել է Instagram-ի իր պատմություններ բաժնում։ Նա գրել է, որ 2 օր առաջ անսպասելի կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան տեղափոխել են հիվանդանոց և ենթարկել վիրահատության։ Մալենան նշել է, որ իրեն արդեն լավ է զգում։
Պաշտոնական․ Հայաստանը 2022-ին կընդունի Մանկական եվրատեսիլը
Արդեն պաշտոնապես հաստատվեց, որ 2022 թվականին Մանկական Եվրատեսիլը կանցկացվի Հայաստանում։ Այս մասին հայտարարություն է Facebook-ում հրապարակել Առաջին ալիքը։ Ինչքա՞ն կարելի է, այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալիս․ Քոչարյանը՝ Մալենայի հաղթանակի շուրջ ստեղծված խոսակցությունների մասին Հաջորդ տարի Եվրոպան կգա Հայաստան. Արշակյան «Եվրոպական հեռարձակողների միությունը և Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտնում են, որ դեկտեմբերի 19-ին Փարիզում…
Հաջորդ տարի Եվրոպան կգա Հայաստան. Արշակյան
Երեկ երեկոյան մանկական Եվրատեսիլ-2021 երգի միջազգային մրցույթում Հայաստանի պատվիրակ Մալենան գրավեց առաջին հորիզոնականը։ Հաղթանակից հետո Facebook-ի իր էջում գրառում կատարեց նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։ Ինչքա՞ն կարելի է, այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալիս․ Քոչարյանը՝ Մալենայի հաղթանակի շուրջ ստեղծված խոսակցությունների մասին Մալենան Մանկական Եվրատեսիլ 2021 երգի միջազգային մրցույթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը «Մանկական Եվրատեսիլը…
Ինչքա՞ն կարելի է, այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալիս․ Քոչարյանը՝ Մալենայի հաղթանակի շուրջ ստեղծված խոսակցությունների մասին
Հաղորդավար Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկ Եվրատեսիլում հաղթած Մալենային ու այդ հաղթանակը քաղաքականացնողներին։ Մանկական Եվրատեսիլ․ տեղի է ունեցել Մալենայի առաջին փորձը (ՏԵՍԱՆՅՈւԹ) Մալենան Մանկական Եվրատեսիլ 2021 երգի միջազգային մրցույթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը «Շատերը գիտեն, որ ես մի քանի տարի անընդմեջ դեմ եմ եղել Եվրատեսիլին, սակայն այս տարի ես վստահեցի այս աղջկան և…
Մալենան Մանկական Եվրատեսիլ 2021 երգի միջազգային մրցույթում զբաղեցրեց առաջին հորիզոնականը
Րոպեներ առաջ ավարտվեց մանկական «Եվրատեսիլը», Հայաստանի ներկայացուցիչ Մալենան «Քամի, քամի» երգով զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Նշենք, որ նա հաղթեց ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում:
Մանկական Եվրատեսիլ․ տեղի է ունեցել Մալենայի առաջին փորձը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այս տարվա մանկական Եվրատեսիլին Հայաստանը ներկացնող Մալենան Ֆրանսիայում իր առաջին փորձն է ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք մրցույթի Youtube-ի էջից, որտեղ հրապարակվել է Մալենայի «Քամի-Քամի» երգի փորձի տեսագրությունը։ Նշենք, որ մրցույթը կայանալու է դեկտեմբերի 19-ին, Մալենան ելույթ է ունենալու 9-րդ համարի ներքո։
Մանկական Եվրատեսիլ-2021 մրցույթում Մալենան ելույթ կունենա իններորդը
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Մալենան ելույթ կունենա իններորդը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով: Մրցույթի պաշտոնական էջը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Մանկական Եվրատեսիլ-2021-ի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակն առաջինն է
«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի մրցույթի առցանց քվեարկությամբ Հայաստանի պատվիրակ Մալենան առաջինն է: Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ: 14-ամյա երգչուհին համաեվրոպական բեմում կներկայանա «Քամի, քամի» երգով: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Հայաստանը վերադառնում է Մանկական Եվրատեսիլ՝ Քամի քամի երգով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում ներկայացնող Մալենայի մրցութային երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են Մանկական եվրատեսիլի յութուբյան պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ սա Հայաստանի 15-րդ մասնակցությունն է մրցույթին։ Նախորդ տարվա դադարից հետո մեր երկիրը վերադառնում է մրցույթին «Քամի քամի» երգով: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
Ո՞վ է ներկայացնելու Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2021 մրցույթին
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին այս տարի Հայաստանը կներկայացնի 14-ամյա Մալենան։ Հիշեցնենք, որ Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: «Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Փարիզում՝ «La Seine Musicale»…












