Ինչքա՞ն կարելի է, այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալիս․ Քոչարյանը՝ Մալենայի հաղթանակի շուրջ ստեղծված խոսակցությունների մասին-Azat TV
Ժամանց

Ինչքա՞ն կարելի է, այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալիս․ Քոչարյանը՝ Մալենայի հաղթանակի շուրջ ստեղծված խոսակցությունների մասին

Հաղորդավար Կարեն Քոչարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է երեկ Եվրատեսիլում հաղթած Մալենային ու այդ հաղթանակը քաղաքականացնողներին։

«Շատերը գիտեն, որ ես մի քանի տարի անընդմեջ դեմ եմ եղել Եվրատեսիլին, սակայն այս տարի ես վստահեցի այս աղջկան և համոզված էի հաղթանակի մեջ: Եվ եկավ այդ համոզմունքը այն պահից, երբ ես Հայկական հեռուստատեսության 65-ամյակին լսեցի մեր «Արևիկի» հաղթական երգը իր անչափ հետաքրքիր մեկնաբանությամբ:

Սակայն, նույնիսկ այս պահին ֆեյսբուքում գտնվում են մարդիկ, ովքեր բացասական են արձագանքում, կամ հեգնում են: Լավ, ես չեմ հասկանում ինչքա՞ն կարելի է: Այս հարցում էլ եք քաղաքական աստառ տալիս: Վերջացրե՛ք:

Մալենան հաղթել է և համոզիչ հաղթանակ է տարել և դրանում կարելի է վերջապես վստահ ասել,որ սա և՛ իր, և՛ իհարկե Հանրայինի թիմի ճիշտ աշխատանքն էր, ուստի շնորհավորում եմ բոլորիս:

Այո, մենք ուրախ ենք Հայաստանի հաղթանակով մանկական Եվրատեսիլում և սա դեռ սկիզբն է մեր հաղթանակների: Ամեն ինչ առջևում է, ու մենք պարտավոր ենք շուտով տոնել մեր գլխավոր հաղթանակը, եթե,իհարկե, լինենք միասնական և հարգենք միմիանց», – գրել է Քոչարյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ