մամուլի խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը
Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարը իր հարցազրույցում «հիասթափություն» է հայտնել ՀՀ ԱԳ նախարարի հետ վերջին հանդիպման վերաբերյալ՝ նշելով նաև, որ բանակցությունների հիմք է Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված Կազանյան փաստաթուղթը: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ։ Պատասխան. Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարի կարծիքի առնչությամբ պարզապես ցանկանում եմ թեթևակի հիշեցում անել, որ «Կազանյան…
Ալիևից չենք լսել «ժողովուրդ» բառը, այնինչ վարչապետը միշտ խոսում է ժողովուրդների մասին․ խոսնակ
Իլհամ Ալիևի՝ «Վալդայի» համաժողովի ընթացքում հնչած հայտարարությունների մասին հիշատակելով, երբ մեջբերելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ձեռնտու լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, ասաց, որ Ղարաբաղում ժողովուրդ չկա, այնտեղ սոսկ բնակչություն է, հարց հնչեց, թե ինչպե՞ս է Հայաստանի Հանրապետությունն անվանում նրանց, ի՞նչ դիրքորոշում կա՝ ժողովո՞ւրդ, թե՞ բնակչություն: «Չէի ցանկանա խորանալ՝…
ԱԳՆ մամուլի խոսնակը ճեպազրույց կունենա լրագրողների հետ
ՀՀ արտաքին գործերի նախարարության Facebook-յան պաշտոնական էջում գրել է․ «ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը Հոկտեմբերի 14-ին ժ․ 15։00-ին տեղի կունենա ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի ճեպազրույցը լրագրողների հետ, որը լուսաբանելու համար հրավիրվում են ԱԳՆ 2019թ. հավատարմագրում անցած ԶԼՄ ներկայացուցիչները՝ օպերատորները, լուսանկարիչներն ու լրագրողները։ Ճեպազրույցին կարող են մասնակցել բացառապես ԱԳՆ հավատարմագրման քարտ ունեցող ԶԼՄ…
Այն 200 դրամը, որը վճարում ենք աղբահանության համար, չի բարձրանալու․ Հակոբ Կարապետյան
Երևանի աղբահանության բարելավման նպատակով քաղաքապետարանում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկից զատ այլ օպերատոր ներգրավելու մասին քննարկում այս պահին չկա, թեև ապագայում դա չի բացառվում: Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Այս կամ այն որոշումը թելադրում է իրողությունը: Համայնքային հիմնարկ ստեղծելու որոշումը ևս բխել է…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքը Ալիևի ելույթին
Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջանի նախագահի խոսքում որևէ նոր բան չկար: Ադրբեջանի որդեգրած առավելապաշտական դիրքորոշումը, որը մշտական և հիմնական վտանգ է հանդիսանում խաղաղ գործընթացի համար, շարունակում է անփոփոխ մնալ՝ չնայած կողմերի միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածություններին, որոնք ենթադրում էին ժողովուրդներին խաղաղության նախապատրաստում: Հենց այդ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հանձնառությունն առավել գործնական հարթություն բերելու նպատակին էր ուղղված…
Ավտովթարից տուժած զինծառայողը դուրս է գրվել հիվանդանոցից․ ՊՆ խոսնակ
Այսօր ԱԻՆ ծառայությունից հայտնել էին, որ ստացված ահազանգի համաձայն՝ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում ՊՆ թիվ N զորամասին պատկանող «ԳԱԶ – 66» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները բախվել են միմյանց, նախնական տվյալներով կա 4 տուժած։ Դեպքին անդրադարձել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով իր Facebook-յան պաշտոնական էջում գրել է․ «Արմավիրում տեղի ունեցած ավտովթարից տուժած զինծառայողը…
Մեր բոլորիս փողով են էս աղբամանները ձեռք բերվել. խոսնակը աղբամաններն այրելու մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր Facebook-ի էջում տեղադրել է այրվող աղբամանների լուսանկարներ և կից գրել. «Ոնց որ մարդ ինքն իր ձեռքով իր տան կահույքը վառի։ Ախր, համայնքի, մեր բոլորիս փողով են էս աղբամանները ձեռք բերվել»:
ՊՆ մամուլի խոսնակը մասնակցում է քոչարյանական միջոցառմանը․ Վարուժան Ավետիսյան (ԼՈւՍԱՆԿԱՐ)
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Վարուժան Ավետիսյանն իր Facebook-յան էջում գրել է․ «ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն առաջին շարքում մասնակցում է 5-րդ շարասյան կազմակերպած ռևանշիստական-քոչարյանական միջոցառմանը։ Փաստորեն՝ ոչ միայն ԱԱԾ-ում և Ոստիկանությունում, այլև Պաշտպանության նախարարության վերնախավում են դավեր նյութվում։ Նման իրավիճակում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կամ պետք է հրապարակային բացատրություն ներկայացնի կատարվածի վերաբերյալ…
Անկախության օրը զինծառայողների համար կլինի տոնական և առանձնացող․ խոսնակ
Հայաստանի Հանրապետության անկախության օրը` սեպտեմբերի 21-ը, ՀՀ զինված ուժերի զինծառայողների համար կլինի տոնական և առանձնացող: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշելով, որ սեպտեմբերի 21-ին զինվորների օրակարգը, ինչպես նաև սննդակարգը տոնական է լինելու, ինչպես նաև զորամասերում անց են կացվելու տարատեսակ միջոցառումներ: «Հայաստանի անկախության օրվա առթիվ զորամասերում կտրվի տոնական ճաշ, քաղցրավենիք:…
ԵՊՀ մամուլի խոսնակը պարզաբանել է ինչու է դատի տվել բուհի ղեկավարությանը
ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ և գործընկերներ, անցած շաբաթ ԶԼՄ-ում հայտնվեց մի լուր, ըստ որի՝ ես՝ ԵՊՀ մամուլի խոսնակս, դատի եմ տվել Երևանի պետական համալսարանի ղեկավարությանը: Քանի որ անցել է հայցը ներկայացնելու 7-օրյա ժամկետը, և ենթադրում եմ, որ առաջիկայում գործը կընդունվի վարույթ, ուզում եմ պարզաբանել, թե ինչն է…
ՊՆ-ում կստեղծվի նոր գլխավոր վարչություն․ Արծրուն Հովհաննիսյան
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրել է նախարարության և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համագործակցությունը։ «Հիմնադրամի գործունեության մասով նախարարությունը օրենքի մի նոր օրինագիծ է շրջանառության մեջ դրել, ինչը թույլ կտա մեզ հիմնադրամից հատուցումներ իրականացնել ոչ միայն առաջնագծում հակառակորդի անմիջական գործողություններից զոհված, հաշմված զինծառայողներին, այլ նաև՝ ոչ առաջնագծում, որովհետև ունենք մասնակի, քիչ դեպքեր, երբ զոհեր և վիրավորներ…
Փաշինյանի և Չուքասզյանի ու Սեֆիլյանի միջև հանդիպումը կայացել է վերջիններիս նախաձեռնությամբ․ վարչապետի խոսնակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սասնա Ծռեր» կուսակցության ներկայացուցիչներ Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հետ հանդիպման ժամանակ լսել է ներքաղաքական և արտաքին քաղաքական հարցերի շուրջ վերջիններիս կարծիքները, տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Այս մասին «Արմենպրես» – ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի միջև հանդիպումը…
Դատախազությունը Ամուլսարի վերաբերյալ Facebook-յան գրառումները ուղարկել է ԱԱԾ․ Խոսնակ
ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը Facebook-ի էջում գրել է․ «Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումները, մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումները, որով վերջիններս հայտնում են Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարք տեղի ունենալու մասին, ՀՀ դատախազության…
Արծրուն Հովհաննիսյանին կարող է փոխարինել ԱԻՆ մամուլի խոսնակը
«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխարինելու է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը, որն այս պահին գտնվում է ֆիզարձակուրդում։ Մեզ հետ զրույցում Գնդոյանը չհերքեց փաստը․ «Ճիշտն ասած, ես դեռ չեմ կարող նման բան մեկնաբանել, որովհետև դեռ նման խոսակցություն ես չեմ ունեցել։ Եթե լինի, կիմանաք անպայման։ Ես չեմ կարող նման բան ասել,…













