մամուլի խոսնակ
Ես եկել եմ աջակցեմ Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին. Շարմազանով
Այսօր Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին որոշման հրապարակումը։ Այդ առիթով դատարանի շենքի դիմաց է հավաքվել ցուցարարների երկու խումբ։ Մի մասը պնդում է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, մյուսը պնդում է, որ պետք է ազատվի։ Քոչարյանի ազատմանը կողմ ցուցարարների թվում է նաև…
Կասկադի հարակից տարածքը պետք է կառուցապատվի. Հակոբ Կարապետյան
Երևանի քաղաքետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեջբերելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի այսօրվա մամուլի ասուլիսի խոսքերից. «Մեսչյան. Կասկադի վերևի փոսորակն ու հարակից տարածքը պետք է հնարավորինս շուտ կառուցապատվի։ Եթե սեփականատերը՝ Գաֆեսճյան ընտանիքը, մտադրություն չունի կառուցապատել, մեր խնդրանքն է, որ վաճառեն», – գրել է Կարապետյանը։
Պոմպեո-Պուտին հանդիպումը բացառված չէ
Կրեմլում չեն բացառում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, ով մայիսի 13-14-ը կայցելի Սոչի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Մենք դա չենք բացառում: Բանակցություններ են լինելու Պոմպեոյի և Լավրովի միջև»,- ասել է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել՝ մայիսի 14-ին…
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ԿԳՆ նոր մամուլի խոսնակին
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նոր խոսնակ ունի: Նախարարն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել: «Սիրելի՛ լրագրողներ, լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր իմ մամուլի խոսնակ է նշանակվել Անժելա Կժդրյանը: Վստահ եմ, որ լրատվամիջոցների հետ Անժելան կունենա արդյունավետ համագործակցություն»,- գրել է նա: Նշենք, որ նախարարի նախկին խոսնակ Լուսինե Մարգարյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է…
Հայաստանը մտադիր է խորացնելու փոխշահավետ գործակցությունը Վրաստանի հետ․ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակցի հրավերով գտնվում էր Թբիլիսիում։ Մայիսի 3-ին Վլադիմիր Կարապետյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳՆ Հարևան երկրների և տարածաշրջանների վարչության պետ Մալխազ Միքելաձեի և ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմեր Կոնստանտինիդիի հետ։ Հանդիպմանը Վլադիմիր Կարապետյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից…
Ավելի քան 3000 մարդ ցանկանում է դառնալ Զելենսկու խոսնակը
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի մամուլի խոսնակի պաշտոնում աշխատանքի համար իր թեկնածությունն է ներկայացրել ավելի քան 3000 մարդ։ Այս մասին հայտնում է Українські Новини լրատվական գործակալությունը: «Ներկա դրությամբ Վլադիմիր Զելենսկու HR բաժնի էլեկտրոնային հասցեին ավելի քան 3000 ինքնակենսագրական է ուղարկված սովորական քաղաքացիներից, ովքեր ցանկանում են մասնակցել մրցույթին ու համոզված են իրենց հաղորդակցական ունակությունների հարցում»,- ասված…
Արեն Պետունցը՝ ԼՀԿ մամուլի խոսնակ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ Արեն Պետունցը նշանակվել է կուսակցության մամուլի խոսնակ: Կենսագրություն Ծննդյան ամսաթիվ: 02 Մայիս 1994 Ծննդավայր – ՀՀ, ք․ Վանաձոր Կրթություն 2016թ․ ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժինը, մասնագիտություն` թյուրքագետ: 2018թ. ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, մասնագիտություն` թյուրքական պատմաբանասիրություն: Աշխատանքային փորձ 2013-2014թթ. ՀՀ Ազգային ժողով, պատգամավորի հասարակական հիմունքներով օգնական…
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Ադրբեջանի ԱԺ խոսնակի հայտարարության վերաբերյալ
Հարց. Ադրբեջանի ԱԺ խոսնակը հայտարարել է, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթում ընդգրկված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչպես կմեկնաբանեք դա: Պատասխան. Նախ նշեմ, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին: Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և…
ՀՀ ՊՆ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 30-ին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Խաղաղապահ գործողությունների դեպարտամենտի ղեկավար Ժան-Պիեռ Լակրուայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին հայկական ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր։ Կարևորվել է մասնագիտացված և ֆրանկոֆոն ստորաբաժանումների պատրաստությունը, Հայաստանում ուսումնական…
Դավիթ Բաբայանը քաղաքական նոր ուժ է ստեղծում
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քաղաքական նոր ուժ է ստեղծում, որը կկոչվի Արցախի պահպանողական կուսակցություն։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ ասված է. «Հարգելի՛ բարեկամներ, ընկերներ, Սիրելի՛ արցախցիներ, Մեր հանրապետության ներքաղաքական կյանքը մտել է նոր դինամիկ զարգացման փուլ: Բնական է, որ այդ ամենն առնչվում է բոլորիս եւ ամեն…
Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանի վերջին հայտարարություններին
Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը չլարել ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը, այլ նպաստել խաղաղ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան` մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: «Ն.Փաշինյանը չպետք է լարի իրադրությունն իր հայտարարություններով, այլ ընդհակառակը, պետք է նախադրյալներ ստեղծի հակամարտության կարգավորման գործում արդյունքի հասնելու համար, ինչն ընգծվում է…
Վլադիմիր Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակի պարտականություններն այսուհետ կկատարի Վլադիմիր Կարապետյանը, որը նախկինում եղել է Վարդան Օսկանյանի խոսնակը, երբ վերջինս արտգործնախարար էր։ «Մի քանի օր առաջ ստացա վարչապետի առաջարկությունը՝ գլխավորելու իր մամուլի ծառայությունը: Եթե ասեմ՝ անսպասելի էր, ոչ մի բան ասած չեմ լինի: Ընդունեցի առաջարկությունը: Առաջին հերթին խորհրդակցեցի իմ համախոհ ընկերների հետ Կոնգրեսի գրասենյակում: Ավելորդ է ասել,…
ՊՆ մամուլի խոսնակը անդրադարձել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված դեպքին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված միջադեպին: «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում», – գրել է նա: Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել էին ավտոբուս՝…














