fbpx
Քաղաքականություն

Ես եկել եմ աջակցեմ Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին. Շարմազանով

Այսօր Այսօր սպասվում է դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ թողնելու կամ կալանքից ազատելու մասին որոշման հրապարակումը։ Այդ առիթով դատարանի շենքի դիմաց է հավաքվել ցուցարարների երկու խումբ։ Մի մասը պնդում է, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ, մյուսը պնդում է, որ պետք է ազատվի։

Քոչարյանի ազատմանը կողմ ցուցարարների թվում է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների այն հարցին, թե նա որ կողմում է կանգնելու, Շարմազանովը պատասխանեց, որ կանգնելու է այնտեղ, որտեղ ազատությունն է, իսկ ազատության կողմն այն է, որ ժամը 4-ին Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվի:

«Ես եկել եմ աջակցեմ ինքս ինձ , որովհետև առաջին քաղաքական գործիչն եմ եղել Հայաստանում, որ Ռոբերտ Քոչարյանին անվանել եմ որպես քաղաքական բանտարկյալ: Ես եկել եմ աջակցեմ Արցախի առաջին նախագահին, ՀՀ երկրորդ նախագահին: Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», – հավելեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ