մանդատ

  • Վրաստանի ընդդիմադիր պատգամավորների մանդատների դադարեցում և ցույցերի շարունակություն, փետրվարի 5

    Վրաստանի ընդդիմադիր պատգամավորների մանդատների դադարեցում և ցույցերի շարունակություն, փետրվարի 5

    Վրաստանում քաղաքական իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Խորհրդարանն ընդդիմադիր 49 պատգամավորների մանդատները դադարեցրել է։ Պատգամավորները, ովքեր ներկայացնում էին «Միացյալ ազգային շարժում», «Կոալիցիա հանուն փոփոխությունների» և «Հզոր Վրաստան» կուսակցությունները, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո հայտարարել էին իրենց մանդատները վայր դնելու մասին՝ պատճառաբանելով, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից։ «Հանուն Վրաստանի» ընդդիմադիր կուսակցությունը, որը գլխավորում է…

  • ԿԸՀ-ն նոր մանդատներ է տրամադրել

    ԿԸՀ-ն նոր մանդատներ է տրամադրել

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ ԱԺ պատգամավորներին մանդատներ տրամադրելու մասին արձանագրություններ կազմելու օրակարգով։ Զեկուցող՝ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրեց ինքնաբացարկի դիմումները։ Մանդատից հրաժարվելու դիմումներ են ներկայացրել «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված Ռիմա Ղազարյանը, Ռուբեն Մելքոնյանը, Ռոբերտ Հայրապետյանը, Մարիա Պետրոսյանը, Սայադ Շիրինյանը և Դավիթ Սահակյանցը։ Բոլոր դիմումները վավերացված են եղել նոտարական կարգով, հետևաբար կարիք…

  • Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

    Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ

    «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ կուսակցության խորհրդի՝ նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը Ազգային ժողովում։ Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Զեմֆիրա Միրզոևան, որը…

  • Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի

    Ուկրաինայում պլանավորում են մանդատից զրկել պատերազմի պատճառով երկիրը լքած շուրջ 10 պատգամավորի

    Ուկրաինայի Գերագույն Ռադայի շուրջ 10 պատգամավոր, որոնք երկրում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր լքել են Ուկրանիայի տսարածքը և մինչ այս պահը չեն վերադարձել աշխատանքի, կզրկվեն պատգամավորական մանդատից։ Ինչպես հայտնում է Unian-ը, այս մասին հայտարարել է Գերագույն Ռադայի ղեկավար Ռուսլան Ստեֆանչուկը։ Ստեֆանչուկը հայտնել է, որ այդ պատգամավորներն արդեն հեռացվել են այն պաշտոններից, որոնք զբաղեցնում էին Գերագույն…

  • ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երդմամբ ստանձնեցին մանդատները

    ԱԺ ընդդիմադիր պատգամավորները երդմամբ ստանձնեցին մանդատները

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորների մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները: Ըստ այդմ՝ մանդատները տրվում են «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մարտուն Գրիգորյանին և «Հայաստան» դաշինքի հերթական հաջորդ թեկնածուներ Արգիշտի Գևորգյանին և Գառնիկ Դանիելյանին: Ազգային ժողովի կազմը համալրած պատգամավորները խորհրդարանի ամբիոնից երդվեցին:

  • Կարեն Սարուխանյանը ստանձնեց պատգամավորական մանդատը

    Կարեն Սարուխանյանը ստանձնեց պատգամավորական մանդատը

    ԱԺ հուլիսի 7-ի արտահերթ նիստում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տալու մասին արձանագրություն: Ըստ դրա՝ մանդատը տրվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Կարեն Սարուխանյանին: Սարուխանյանը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն երդմամբ ստանձնեց մանդատը:

  • Արթուր Ղազինյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

    Արթուր Ղազինյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում…

  • Տիգրան Մուկուչյանը բացատրել է, թե ինչ է սպասվում Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո

    Տիգրան Մուկուչյանը բացատրել է, թե ինչ է սպասվում Վանեցյանի մանդատը վայր դնելուց հետո

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադարձել է, թե ինչ գործընթաց է սպասվում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո: «Եթե լիազորությունները դադարեցվում են, ապա մանդատը փոխանցվում է տվյալ ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին: Եթե հերթական հաջորդ թեկնածուն սահմանված կարգով ներկայացնում է ինքնաբացարկ, ապա մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, որն ինքնաբացարկ չի…

  • Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

    Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել

    Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին  հայտնել է Ազգային ժողովի նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

  • Մանդատները դնելու հարց չենք քննարկում

    Մանդատները դնելու հարց չենք քննարկում

    Էդ մանդատները իրենց հոր տնից չեն բերել, որ զրկեն, այդ մանդատները մեզ տվել է ժողովուրդը: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ֆրանսիայի հրապարակին հարակից այգում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ փոխխոսնակ իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի՝ այսօր արած այն հայտարարությանը, թե հանրային պահանջ կա իրենց մանդատներից զրկելու եւ այդ հարցը քննարկվում է: «Անցած…

  • Գայանե Եղիազարյանն ստանձնել է պատգամավորական մանդատը

    Գայանե Եղիազարյանն ստանձնել է պատգամավորական մանդատը

    Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում ընդգրկված մի շարք նախագծեր կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հայտնել է, որ ԿԸՀ-ն ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին թիվ 6 արձանագրությունը: Ըստ դրա՝…

  • Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

    Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

    Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Առուշ Առուշանյանը պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտարարություն է տարածվել։ Դրանում նշվում է, որ Առուշանյանն իրեն չի տեսնում օրենսդիրում, ինչպես նաև ցանկանում է ապրել և աշխատել Գորիսում։

  • Երևանի ԻՔ խմբակցությունը նոր անդամ ունի

    Երևանի ԻՔ խմբակցությունը նոր անդամ ունի

    Այսօր Երևանի ավագանու նիստում հայտնի դարձավ, թե ում է բաժին հասնելու «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Սուրեն Էյրամջյանի մանդատը։ Նրա մանդատը վերցրեց Զարուհի Աղաջանյանը։ Այս մասին այսօրվա նիստում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։ Հիշեցնենք, որ Էյրամջյանը մանդատից հրաժարվելու մասին հայտարարել էր սեպտեմբերի 14-ին։

  • «Իմ քայլից» Հռիփսիմե Հակոբյանը հրաժարվել է ավագանու մանդատից

    «Իմ քայլից» Հռիփսիմե Հակոբյանը հրաժարվել է ավագանու մանդատից

    Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Հակոբյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու մանդատից հրաժարվելու մասին։ Այս մասին այսօր արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վերջինս նշեց, որ Հակոբյանի մանդատը տրվել է ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Արտյոմ Հակոբյանին, ով նույնպես ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում։ Նշենք, որ Հռիփսիմե Հակոբյանը ՔՊ-ի ընտրացուցակով ընտրվել է 8-րդ գումարման…

  • ԿԸՀ-ն այսօր նիստ է գումարելու․ կհանձնվեն պատգամավորմների մանդատները

    ԿԸՀ-ն այսօր նիստ է գումարելու․ կհանձնվեն պատգամավորմների մանդատները

    Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է գումարելու։ Նիստի մեկնարկը նախատեսված է 16:00-ին։ Նիստի օրակարգում է նորընտրի Ազգային ժողովի պատգամավորներին գրանցելու ու մանդատները հանձնելու հարցը։ Նիստի ընթացքում կհայտարարվի նաև, թե երբ է մեկնարկելու է նոր Խորհրդարանի առաջին նշտաշրջանը։