Երևան
12:53 10/08/2021

«Իմ քայլից» Հռիփսիմե Հակոբյանը հրաժարվել է ավագանու մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Հակոբյանը դիմում է ներկայացրել՝ ավագանու մանդատից հրաժարվելու մասին։

Այս մասին այսօր արտահերթ նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

Վերջինս նշեց, որ Հակոբյանի մանդատը տրվել է ցուցակով հաջորդ թեկնածուին՝ Արտյոմ Հակոբյանին, ով նույնպես ներկայացրել է մանդատից հրաժարվելու դիմում։

Նշենք, որ Հռիփսիմե Հակոբյանը ՔՊ-ի ընտրացուցակով ընտրվել է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր ու, ենթադրաբար, ավագանու մանդատից հրաժարումը կապված է ԱԺ-ում գործունեությունը շարունակելու հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ