Մանե Թանդիլյան
Աշխատողի բժշկական ապահովագրության համար եկամտահարկի նվազեցման նախագիծը չմտավ ԱԺ օրակարգ
ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի առաջարկած նախագիծը, որով առաջարկվում է վարձու աշխատողների կամավոր առողջապահական ապահովագրության դեպքում այդ գումարը նրա եկամտահարկից նվազեցնել՝ 50 հազար դրամի չափով: Հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ օրակարգ չընդգրկվեց՝ 43 կողմ, 78 դեմ և 2 ձեռնպահ…
Կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտեմ՝ ում․ Թանդիլյանը չմասնակցեց քվեարկությանը
Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց Հարկային օրենսգրքոըմ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կառավարությունը 56 միլիարդ դրամ հետ կվերադարձնի տնտեսվարողներին: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ չի մասնակցել քվեարկությանը: «Ակնհայտորեն մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում, սա միակ կազմակերպությունը չէ, եթե հիշեք, հյուրանոցային տնտեսություններ էլ կան, որոնք եթե մտաբերեք, կհասկանաք`…
ԼՀԿ-ի հեղինակած նախագծին ձեռնպահ քվեարկեց 62 պատգամավոր
Այսօր Ազգային ժողովի նիստում քվեարկության էր դրվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած նախագիծը, որը վերաբերում էր 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց անվճար ուսման հնարավորություն տալուն։ Նախագծին կողմ քվեարկեց 41 պատգամավոր, դեմ՝ 10, իսկ 62 հոգի ձեռնպահ մնացին։ Նշենք, որ կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին, քանի որ աբողջական փոփոխությունների փաթեթ է նախատեսում, իսկ այս պահին ահռելի…
Արմեն Փամբուխչյանը կգործուղղվի Մոսկվա, Լենա Նազարյանն ու Մանե Թանդիլյանը՝ Տոկիո
Ճապոնիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի և «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելու համար հունիսի 24-28-ը ներառյալ Տոկիո (Ճապոնիա) կգործուղվեն ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի և…
Քննարկվել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի 2018 թ. եկամուտների և ծախսերի կատարողականը
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովները Նաիրա Զոհրաբյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ի համատեղ նիստում քննարկել են «ՀՀ 2018թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եկամուտների և ծախսերի կատարողականին: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, հիմնական ֆինանսական ցուցանիշները ներկայացնելով, նշել է,…
Խորհրդարանում ներկայացվել են ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի կողմից իրականացված աշխատանքների ցուցանիշները
ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Միքայել Մելքումյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ քանի որ Հայաստանը՝ որպես ԵԱՏՄ անդամ երկիր ունի ընդհանուր մաքսային սահման, ուստի երրրոդ երկրներից…
ԱԺ-ում անդրադարձել են արտաքին ոլորտի հատկացումների նախորդ տարվա կատարողական ցուցանիշներին
Հունիսի 6-ին «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում՝ Ռուբեն Ռուբինյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թ. բյուջեի ճշտված ծրագրով արտաքին գործերի նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման համար սահմանված 17…
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվել են բյուջետային քննարկումները
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստում Արման Եղոյանի և Մանե Թանդիլյանի նախագահությամբ հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ 2018 թվականին արտաքին աղբյուրներից տրամադրվել են ավելի քան 11.2 մլրդ դրամ պաշտոնական դրամաշնորհներ` կազմելով…
Խորհուրդ եմ տալիս ռոումինգից օգտվելիս որևէ մեկը ավել-պակաս բան չխոսի հեռախոսով. Արթուր Վանեցյան
Հունիսի 5-ին ԱԺ-ում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեց իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտնի գաղտնալսման պատճառներին: ԱԱԾ պետն ասաց. «Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների հարյուր տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է։ Կան հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են երկրների առաջնորդներ։ Հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին չեն…
Կոնսերվատիվ բնույթի կանխատեսում են ներկայացնում, որ հետո հաստատ կարողանան հասնել այդ թվին. Մանե Թանդիլյան
Հունիսի 5-ին ԱԺ-ում ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը նշեց, որ չի համաձայնի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն պնդման հետ, որ արդեն իսկ լավ է, որ կանխատեսվել է տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշ, քան իրականում աճել է տնտեսությունը։ Թանդիլյանի ասաց, որ դա դեռ չի նշանակում, որ լավ է այդ ամենը, դա նշանակում է,…
Գնացիք վատագույն ճանապարհով, գնացիք մրցակցությունը խաթարելու ճանապարհով. Մանե Թանդիլյան
Մայիսի 31-ին Ագզային ժողովի նիստի ընթացքում երկրորդ ընթերցման է ներկայացվել նաև «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին խնդրահարույց նախագիծը, որն ավելի հայտնի է «Ցեմենտի մասին նախագիծ» անունով: Ինչպես հայտնի է, կառավարությունը որոշել է պետտուրք չսահմանել կլինկերի նկատմամբ, իսկ ցեմենտի նկատմամբ սահմանված պետտուրքը նախապես հաշվարկված 22 000 դրամից իջեցնել 14 հազարի: ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ…
ԱԺ հանձնաժողվների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացությունները
ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում Նարեկ Զեյնալյանի ու Մանե Թանդիլյանի նախագահությամբ քննարկվել են ՀՀ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած երկու ընթացիկ եզրակացությունները: ՀՀ Հաշվեքննիչ պալատի անդամ Դավիթ Չիբուխչյանը ներկայացնելով առողջապահության բնագավառում լիցենզավորման գործընթացի իրականացման (բացառությամբ դեղատնային գործունեության լիցենզավորման) վերաբերյալ եզրակացությունը, տեղեկացրել է, որ…
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 21-ին նիստ է գումարել
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Մանե Թանդիլյանի նախագահությամբ մայիսի 21-ին առաջին ընթերցմամբ քննարկվել է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրինագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի տեղեկացմամբ՝ փոփոխությունների արդյունքում գրավատան, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական միջնորդների, արժութային գործառնություններ իրականացնող անձանց նշանակալից…
Վեթինգը պետք է իրականացվեր առաջին իսկ օրը, երբ տեղի ունեցավ իշխանափոխություն. Թանդիլյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը: Նախաձեռնության նպատակների մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում խոսել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը: «Կարծում եմ` մենք արձանագրում ենք, որ արտառոց իրավիճակ է, և բազմաթիվ հարցեր կան, որ ԱԺ տիրույթում կարող են քննարկվել, եթե չասեմ, որ հենց…
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 17-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակությանը, որի կազմում են եղել թե՛ դեմոկրատներ, թե՛ հանրապետականներ: Ողջունելով հյուրերին Ազգային ժողովում` օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր է գնահատել միջխորհրդարանական կապերի դերն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների մակարդակներով, արժևորել խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությունը: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ կոնգրեսականների ներկա այցը,…