fbpx
Խորհրդարան

Կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտեմ՝ ում․ Թանդիլյանը չմասնակցեց քվեարկությանը

Այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց Հարկային օրենսգրքոըմ փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կառավարությունը 56 միլիարդ դրամ հետ կվերադարձնի տնտեսվարողներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը քվեարկությունից հետո հայտարարեց, որ չի մասնակցել քվեարկությանը:

«Ակնհայտորեն մենք կուրորեն գումարներ ենք վերադարձնում, սա միակ կազմակերպությունը չէ, եթե հիշեք, հյուրանոցային տնտեսություններ էլ կան, որոնք եթե մտաբերեք, կհասկանաք` ինչի մասին է խոսքը: Ես չեմ քվեարկել, որովհետև ակնհայտորեն կուրորեն գումարներ ենք վերադարձնում չգիտեմ՝ ում, մարդիկ, ովքեր թալանի միջոցով կուտակել են հարստություն և այսօր քրեական հետապնդման մեջ են գտնվում, չենք կարող բյուջեից վերադարձնել գումարներ այն դեպքում, երբ հաշմանդամություն ունեցող անձանց գումարներ տալու հարցին դեմ ենք քվեարկում: Ես պնդում եմ, որ այլևս չբերեն նման նախագիծ», – ասաց պատգամավորը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ