Մանչեսթեր
2026-ի «Երաժշտական մեծ գիշեր»-ը Մանչեսթերում. Ազգային Լոթոյի աջակցությամբ բեմադրված վառ ներկայացումներ
Ազգային Լոթոյի «Երաժշտական մեծ գիշեր»-ը վերադառնում է 2026-ին՝ Մանչեսթերում հյուրընկալելով «Վիքիդ», «Միս Սայգոն», «Հիսուս Քրիստոս Սուպերսթար» եւ այլ հայտնի բեմադրությունների բացառիկ ներկայացումներ։ Միջոցառումը շնորհակալություն է հայտնում Լոթոյի խաղացողներին, ովքեր իրենց մասնակցությամբ աջակցում են բրիտանական թատրոնի զարգացմանը։
«Սթոուն Ռոզես»-ի լեգենդար բասիստ Մանի Մունֆիլդը մահացել է 63 տարեկանում
Գարի «Մանի» Մունֆիլդը, ով իր երաժշտական ոճով նոր ուղի էր բացել բրիտանական ինդի և ռեյվ շարժումների համար, մահացել է 63 տարեկանում։ Նրա ժառանգությունը երաժշտական նորարարության և անձնական տոկունության վառ օրինակ է։
Էնդի Բերնհեմը կրկին հաստատում է նվիրվածությունը Մանչեսթերին՝ Լեյբորիստների առաջնորդության խոսակցությունների ֆոնին
Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բերնհեմը կրկին ընդգծում է իր նվիրվածությունը տեղական կառավարմանը՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդության շուրջ խոսակցությունների ֆոնին՝ առաջնահերթ համարելով քաղաքական բարեփոխումները, ոչ թե անձնային մրցակցությունը։
Անընդունել է մտածելակերպը, թե Մանչեսթերը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն եռյակից դուրս լինել․ Ռոնալդու
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի հավակնությունների մասին։ «Անընդունել է մտածելակերպը, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն եռյակից դուրս լինել։ Լավ բան ստեղծելու համար երբեմն պետք է քանդել նախկինը։ Նոր տարի, նոր կյանք, և ես հույս ունեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհասնի այն մակարդակին,…
Ռոնալդուն զարմանալի խաղացող է․ Դավիդ Դե Խեա
«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է այն մասին, թե ինչպես է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը ազդել թիմի վրա: Նա ասել է, որ Ռունալդուն ունի մեծ ազդեցություն։ «Ռոնալդուն արդեն ակումբի լեգենդն է, ուստի երիտասարդ տղաների համար հիանալի է ամեն օր դիտել, թե ինչպես է նա աշխատում մարզասրահում: Նա զարմանալի խաղացող է, և հաճելի է…
Մանչեսթեր Սիթին ցանկանում է ձեռք բերել Ռամոսին
«Մանչեսթեր Սիթին» ուշադիր հետևում է Սերխիո Ռամոսի հետ կապված իրավիճակին Մադրիդի «Ռեալում»: Նշվում է, որ ակումբը ցանկանում է պայմանգիր առաջարկել Ռամոսին, եթե նա չերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը: «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատում Ռամոսի փորձն ու առաջատարի հմտությունները: Այս մասին տեղեկանում ենք ESPN-ից:
Մխիթարյանի նախկին թիմակիցը կարող է տեղափոխվել Ռոմա
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկող Խուան Մատայով հետաքրքրված է «Ռոման»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Նշվում է, որ կիսապաշտպանի ծառայությունները հետաքրքրված են նաև Ա Սերիայի այլ ակումբներ՝ «Յուվենտուսը», «Միլանը», «Ինտերը»։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Մխիթարյանն ու Մատան միասին հանդես են եկել ՄՅՈւ-ում ու նրանք կրկին կարող են դառնալ թիմակիցները։
Սիթին կրկնել է 129 տարի առաջ գրանցված ռեկորդ
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հաղթանակով մեկնարկեց Անլիայի Պրեմիեր Լիգայի նոր մրցաշարջանը՝ ավելի ուժեղ գտնվելով «Վուլվերհեմփթոնից»։ Gracenote Live-ի հաղորդմամբ՝ սրանով ակումբը կրկնեց ռեկորդ, որը սահմանվել էր հեռավոր 1891/1892 թվականների մրցաշրջանում։ Ըստ աղբյուրի՝ «Սիթին» 10 մրցաշրջան անընդմեջ հաղթանակով է մեկնարկում, որը նախկինում հաջողվել էր միայն «Ասթոն Վիլային»։ Հիշեցնենք, որ սա ԱՊԼ-ի 2-րդ տուրն էր, իսկ առաջին տուրում «Սիթին»…
Ռոնալդուն հյուրանոց կբացի Մանչեսթերում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է համագործակցությունը հյուրանոցային բիզնեսի Pestana ընկերության հետ: Հայտնի է, որ ֆուտբոլիստը 2023 թվականին CR7 բրենդի հյուրանոց կբացի Մանչեսթերում: Ֆուտբոլիստը հյուրանոցի շինարարության համար կներդնի 27 միլիոն ֆունտ ստերլինգ: Նշվում է, որ հյուրանոցը կունենա 151 համար, մարզադահլիճ, տանիքում՝ սրճարան բար։ Այս մասին տեղեկանում ենք dailymail-ը։
Ռեալի գլխավոր մենեջերը հանդիպել է ֆուտբոլիստներին
Marca-ի հաղորդմամբ՝ «Ռեալի» գլխավոր մենեջեր Խոսե Անխելը թիմի՝ Մանչեսթերից վերադառնալուց հետո հանդիպել է ֆուտբոլիստներին: Անխելը թիմին հայտնել է, որ մինչև արձակուրդ գնալը, որ սա լավ մրցաշրջան էր ակումբի համար: Գլխավոր մենեջերը ընդգծել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում նոր ձեռքբերումներ չեն լինելու: 2019/20 թվականների մրցաշրջանի ընթացքում «Ռեալը» նվաճել է Իսպանիայի սուպերգավաթն ու հաղթել Լա լիգայում:
Յունայթեդը և Ռեալը ցանկանում են գնել Այաքսի կիսապաշտպանին
«Մանչեսթերը» նորից սկսել է հետաքրքրվել «Այաքսի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկով: «Մանչեսթերը» պայքարելու է 23-ամյա ֆուտբոլիստի համար «Ռեալի» հետ։ Այս մասին հայտնում է The Sunday Times-ը: Մադրիդի ակումբը արդեն բանակցել է Վան դե Բեկի տրանսֆերի շուրջ, որը կարժենա 49 միլիոն ֆունտ ստեռլինգ, բայց համաճարակային ճգնաժամը անորոշություն է առաջացրել: Daily Mail-ը նշում է, որ «Ռեալը» պատրաստ…
Մահրեզը կրել է 555 հազար դոլարի վնաս․ կողոպտել են նրա բնակարանը
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռիյադ Մահրեզի բնակարանը թայանել են ու ֆուտբոլիստին հասցրել շուրջ 555 հազար դոլարի վնաս։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նշվում է, որ Մահրեզից գողացվել է 3 թանկարժեք ժամացույց ( Richard Mille, Rolex Daytona, Rolex Day Date ), թևնոց՝ Cartier ֆիրմայի, ֆուտբոլային շապիկներ ու 61 հազար դոլար կանխիկ գումար։ Գողությունը կատարվել է…
Մանչեսթեր Յունայթեդը 140 մլն ֆունտ վարկ է վերցրել
«Մանչեսթեր Յունայթեդը» 140 մլն ֆունտ վարկ է վերցրել ամռանը նոր խաղացողներ ձեռք բերելու նպատակով: Հայտնի է, որ գումարը ծառայելու է նաև ակումբի կայուն գործունեությունը ապահովելու համար: Նշենք, որ ակումբի պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 127,4 միլիոն ֆունտով և այժմ կազմում է 429 միլիոն ֆունտ: Այս մասին տեղեկանում ենք Manchester Evening News-ից:














