fbpx
Սպորտ

Ռոնալդուն զարմանալի խաղացող է․ Դավիդ Դե Խեա

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան խոսել է այն մասին, թե ինչպես է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը ազդել թիմի վրա:

Նա ասել է, որ Ռունալդուն ունի մեծ ազդեցություն։

«Ռոնալդուն արդեն ակումբի լեգենդն է, ուստի երիտասարդ տղաների համար հիանալի է ամեն օր դիտել, թե ինչպես է նա աշխատում մարզասրահում:

Նա զարմանալի խաղացող է, և հաճելի է տեսնել, որ ամեն օր քրտնաջան աշխատում է և օգնում թիմին»,-ասել է նա։

Այս մասին տեղեկանում ենք Sky Sports-ից:

Նշենք, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ» է վերադարձել «Յուվենտուսից» ՝ ստորագրելով երկու տարվա պայմանագիր: Այս մրցաշրջանում նա «Կարմիր սատանաների» կազմում անցկացրել է երեք խաղ, որոնցում դարձել է չորս գոլի հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ