Մասիս Մայիլյան

  • Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

    Արցախի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում

    Հոկտեմբերի 30-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը՝ որպես հիմնական բանախոս, ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կայացած միջոցառմանը՝ նվիրված Արցախի անկախությանը։ Միջոցառումը կազմակերպվել էր Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ու Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության, ինչպես նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի համատեղ…

  • Արցախի ԱԳ նախարարի այցը ԱՄՆ բողոքի նոտա է բարձրացրել Ադրբեջանում

    Արցախի ԱԳ նախարարի այցը ԱՄՆ բողոքի նոտա է բարձրացրել Ադրբեջանում

    Պաշտոնական Բաքուն բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, որը կապված է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի՝ ԱՄՆ կատարած այցելության հետ։ Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևայի հայտարարությանը: Վերջինս նշել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ադրբեջանական կողմի բողոքը փոխանցել է Պետքարտուղարությանը։ «Համապատասխան նամակներ ուղարկվել են նաև ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակին,…

  • Արցախի ԱԳ նախարարը ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

    Արցախի ԱԳ նախարարը ներկա է գտնվել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

    Հոկտեմբերի 29-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկմանը և ընդունմանը։ Քվեարկությունից հետո նախարար Մայիլյանը հանդիպել է Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունի և Աննա Էշուի հետ ու երախտագիտություն հայտնել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հետևողական ջանքերի և պատմական…

  • Արցախի ԱԳ նախարարը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

    Արցախի ԱԳ նախարարը ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում

    Մեկնարկել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն։ Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ պատվիրակության կազմում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը։ Այցի շրջանակներում Մասիս Մայիլյանը՝ որպես գլխավոր բանախոս, ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում կայանալիք Արցախի Հանրապետության անկախությանը նվիրված միջոցառմանը։ Նախատեսված են նաև…

  • Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

    Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ամերկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

    Հոկտեմբերի 23-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին։ Ողջունելով հյուրերին՝ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը, Արցախի և սփյուռքի միջև հարաբերությունների ամրապնդմանը և, ընդհանուր առմամբ, համահայկական օրակարգի հարցերի առաջմղման համար։ Արտաքին…

  • Մասիս Մայիլյանը իր թեկնածությունն է առաջադրել Արցախի նախագահի ընտրություններին

    Մասիս Մայիլյանը իր թեկնածությունն է առաջադրել Արցախի նախագահի ընտրություններին

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես որոշել եմ ——————— 2019 թվականի օգոստոսի 13-ին Facebook սոցիալական ցանցում իմ այն գրառումը, ըստ որի՝ հնարավոր եմ համարել իմ ակտիվ մասնակցությունը 2020 թվականի ընտրություններին, դրական լայն արձագանք է գտել Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում։ Արցախի քաղաքացիների, քաղաքական և հասարակական շրջանակների, ՀՀ կառավարական…

  • Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

    Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակության հետ

    Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը (ԱՀՀ), որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՀՀ ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ԱՀՀ պատվիրակությունների ավանդական դարձած այցելություններն Արցախ, որոնք…

  • Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

    Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը

    Հոկտեմբերի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը, որի կազմում էին հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը, հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, Արցախում հիմնադրամի գրասենյակի ղեկավար Էդվին Գրիգորյանը և մի խումբ բարերարներ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական մարմինների…

  • Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուները

    Արցախի նախագահի ֆավորիտ թեկնածուները

    Ըստ արցախյան մեր աղբյուրի՝ այստեղ անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքում պարզվել է, որ եթե ընտրություններն անցկացվեին հաջորդ շաբաթ, ապա առաջին տեղում անվիճելիորեն կլիներ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։ Ստեփանակերտում երկրորդ հորիզոնականում արտգործնախարար Մասիս Մայիլյանն է, երրորդը՝ Վիտալի Բալասանյանը, իսկ շրջաններում ընդհակառակը՝ երկրորդը Վիտալի Բալասանյանն է, իսկ երրորդը Մասիս Մայիլյանը:…

  • Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը

    Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը

    Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայ բարեգործական ընդհանուր միության պատվիրակությանը՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում Վազգեն Յակուբյանը և ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը ներկայացրել են Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև կազմակերպության գործունեության նոր ուղղությունները։ Մասիս Մայիլյանը ողջունել է ՀԲԸՄ ակտիվ մասնակցությունը Արցախում տարբեր զարգացման…

  • Բակո Սահակյանն ընդունել է դեսպանահավաքի մասնակիցներին

    Բակո Սահակյանն ընդունել է դեսպանահավաքի մասնակիցներին

    Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի և հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել երկու հայկական հանրապետությունների արտաքին քաղաքականությանը և այս ասպարեզում փոխգործակցությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին: Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման այցելությունները…

  • Քննարկվել են Արցախ-ԵՄ հարաբերությունները

    Քննարկվել են Արցախ-ԵՄ հարաբերությունները

    Օգոստոսի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի գլխավորությամբ Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից: Մասիս Մայիլյանը ողջունել է պատվիրակության անդամներին և շնորհավորել Մարտին Զոնեբորնին՝ Եվրոպական խորհրդարան վերընտրվելու կապակցությամբ։ ԱԳ նախարարը համոզմունք է հայտնել, որ նման այցելությունները պատեհ առիթ են ընձեռում՝ Արցախն ավելի…

  • Մայիլյանի առաջադրումից հետո թուլացել են Բալասանյանի դիրքերը

    Մայիլյանի առաջադրումից հետո թուլացել են Բալասանյանի դիրքերը

    «Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի՝ իր թեկնածությունն Արցախի նախագահի ընտրություններում առաջադրելու հայտարարությունից հետո բավական թուլացել են նախագահի մեկ այլ թեկնածու Վիտալի Բալասանյանի դիրքերը: Մայիլյանի առաջադրման դեպքում՝ իշխանության թեկնածուն կարող է լինել Մայիլյանը, նրա թեկնածությունը կարող է պաշտպանել ոչ միայն գործող նախագահ Բակո Սահակյանը, այլ նաև իշխանական ԱԺԿ-ն և ՀՅԴ-ն»: «Ժամանակ» թերթը գրում է:

  • Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը

    Մասիս Մայիլյանը ԿԽՄԿ առաքելության ղեկավարի հետ քննարկել է Ադրբեջանում հայտնված զինծառայողի հարցը

    Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման…

  • Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի ղեկավարին

    Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի ղեկավարին

    Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին: Հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի…