Գովազդ

Մասիս Մայիլյան

  • Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի ղեկավարին

    Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» ծրագրի ղեկավարին

    Օգոստոսի 16-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Արցախում «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության ծրագրի նորանշանակ ղեկավար Էդվարդ Ռոբերտ Սայֆրետին: Հանդիպմանը քննարկվել են հանրապետության տարածքում ականազերծման և չպայթած ռազմամթերքի վնասազերծման ուղղությամբ «The HALO Trust»-ի հետագա գործունեությանը, ինչպես նաև կազմակերպության ֆինանսավորման հեռանկարներին առնչվող հարցեր: Նախարարը գոհունակություն է հայտնել երկրի բնակչության կյանքի…

  • Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին. Մասիս Մայիլյան

    Չեմ բացառում իմ ակտիվ մասնակցությունն ընտրություններին. Մասիս Մայիլյան

    Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. Հնարավորինս հետևում եմ ներարցախյան քաղաքական զարգացումներին և առաջիկա ՏԻՄ ու համապետական ընտրությունների հետ կապված իրավիճակին։ Գտնում եմ, որ բացառիկ հնարավորություն է ստեղծված օրինակելի ընտրությունների անցկացման համար, և պատրաստ եմ ամեն ինչով նպաստել այդ ընտրությունների շուրջ դիվանագիտական առավել բարենպաստ մթնոլորտի ստեղծմանը։ Նաև չեմ կարող…

  • Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ռայդ քաղաքի քաղաքապետին

    Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ռայդ քաղաքի քաղաքապետին

    Օգոստոսի 2-ին Ավստրալիայում գտնվող արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռայդի քաղաքապետ Ջերոմ Լաքսալի հետ: Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի պատվիրակության՝ Ավստրալիա աշխատանքային այցի նախօրեին Ռայդի քաղաքային խորհրդի կողմից Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին բանաձևի միաձայն ընդունումը։ Արտաքին գործերի նախարարի գնահատմամբ, նման բանաձևի ընդունումը հերթական վկայությունն է Արցախի…

  • Արցախի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանում

    Արցախի ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի խորհրդարանում

    Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սիդնեյում հանդիպել է Նոր Հարավային Ուելսի նահանգային խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի հետ, որը ղեկավարում է նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան։ Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման և ապակենտրոնացված համագործակցության հաստատման գործընթացները՝ կարևորելով 2012 թ. Նոր Հարավային…

  • Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակ է ստեղծվել

    Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակ է ստեղծվել

    Օգոստոսի 1-ին Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Բանախոսները ներկայացրել են Արցախի արտաքին ու ներքին քաղաքական կյանքում առկա իրողությունները և պատասխանել ներկաների բազմաթիվ…

  • Գովազդ
  • Մեկնարկել է Արցախի պատվիրակության այցն Ավստրալիա

    Մեկնարկել է Արցախի պատվիրակության այցն Ավստրալիա

    Մեկնարկել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցն Ավստրալիա` Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի հրավերով։ Արցախի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ Ավստրալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչների, հայկական համայնքային կառույցների և հոգևոր դասի ներկայացուցիչներ հետ։ Կիրակի օրը պատվիրակությունը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմի առաջնորդ…

  • Մասիս Մայիլյանը շնորհավորել է դիվանագետներին՝ նախարարության 26-ամյակի առթիվ

    Մասիս Մայիլյանը շնորհավորել է դիվանագետներին՝ նախարարության 26-ամյակի առթիվ

    Արցախի արտաքին գործերին նախարար Մասիս Մայիլյանը նախարարության դիվանագետներին շնորհավորել է ԱԳ նախարարության հիմնադրման 26-ամյակի առիթով: Նախարարը շնորհավորական ուղերձը տեղադրել է Facebook-ի իր էջում: «Այսօր լրանում է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 26-ամյակը։ Սա լավագույն առիթն է շնորհավորելու բոլոր դիվանագետներին, ովքեր իրենց ծառայությունն են մատուցել Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում, ինչպես նաև ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում…

  • Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Արմեն Գրիգորյանին

    Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Արմեն Գրիգորյանին

    Հուլիսի 17-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու հայկական պետությունների արտաքին և անվտանգային քաղաքականություններին վերաբերող մի շարք հարցեր: Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման միջգերատեսչական հանձնախմբի ստեղծման կարևորությունը: Հաշվի առնելով…

  • Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

    Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի փորձնակներին

    Հուլիսի 12-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի մի խումբ փորձնակների՝ կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի գլխավորությամբ։ Ողջունելով հյուրերին՝ արտաքին գործերի նախարարը նշել է, որ արդեն ավանդական դարձած նման այցելությունները հնարավորություններ են ընձեռում ուսանողներին ոչ միայն Արցախի քաղաքական, կրթական, մշակութային և սոցիալական կյանքի մասին ավելի հուսալի և ամբողջական պատկերացում…

  • Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարների ճեպազրույցը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարների ճեպազրույցը լրագրողների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Հարց. Վաշինգոտնում համանախագահների կողմից ինչ փաստաթղթեր են փոխանցվել Երևանին ու Բաքվին, որոնք, ըստ Ադրբեջանի նախագահի, ավարտին հասցնելուց հետո պետք է նորից հանդիպեք… Զոհրաբ Մնացականյան. Ադրբեջանի նախագահի՞: Հարց. Այո՛, Իլհամ Ալիևի: Զոհրաբ Մնացականյան. Նորից եմ կրկնում, ես հիմնվում եմ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի՝ AzerTag գործակալությանը տրված հարցազրույցի վրա, որը հրապարակվել էր հունիսի 24-ին: Հարց. Ինչի՞ մասին…

  • Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ անձնակազմին

    Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳՆ անձնակազմին

    Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի հետ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կարևորեց նման բաց ձևաչափով խորհրդակցությունների անցկացումը, որը լավ հնարավորություն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքերի փոխանակում իրականացնելու և հետագա քայլերն ուղենշելու համար: Իր խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Մասիս Մայիլյանին երկու գերատեսչությունների…

  • ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները խորհրդակցությունների պլան են ստորագրել

    ՀՀ և Արցախի ԱԳ նախարարները խորհրդակցությունների պլան են ստորագրել

    Հուլիսի 5-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նման ձևաչափով կանոնավոր հանդիպումների անցկացումը, ինչը լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից անդրադառնալու, գնահատելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլը և ուղենշելու հետագա քայլերը: «Սա…

  • Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը

    Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը

    Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Սոնա Այվազյանը ներկայացրել է այդ ուղղությամբ կազմակերպության գործունեությունը Հայաստանում: Կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների և…

  • Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

    Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի պատվիրակությանը

    Հունիսի 11-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Լիբանանի Հայկազյան համալսարանի «Heritage Club» ուսանողական ակումբի անդամներին՝ համալսարանի ուսանողական գրասենյակի տնօրեն Ռազմիկ Կապրիելյանի գլխավորությամբ: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Մասիս Մայիլյանը գոհունակություն է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայկազյան համալսարանի միջև 2018 թ. հաստատված և դինամիկ զարգացող համագործակցության կապակցությամբ։ ԱԳ նախարարը նշել է…

Գովազդ