Մարդու իրավունքների պաշտպան
Սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը․ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի իր էջում ներկայացրել է կետեր՝ կապված Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտման գործընթացի հետ։ Այս կետերը ներկայացնում ենք ստորև․ «1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով…
Ալիևը հայ ժողովրդի մասին խոսում է ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով. ՀՀ ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը [և իշխանության մյուս մարմինները] ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում…
ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժիններ Հանրապետության հրապարակում ակցիա իրականացնող անձանց իրավունքների պաշտպանության նպատակով։ Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Այսօր ավելի վաղ ևս արագ արձագանքման խմբեր են ուղարկվել Ոստիկանության Երևանի և…
ՀՀ ՄԻՊ-ը նոր ապացույցներ է ձեռք բերել, որ Ադրբեջանը տիրանում է հայ գերիների օգտահաշիվներին (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի…
Պաշտպանի ներկայացուցիչներն Արմավիր ՔՀԿ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն: Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ: Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն…
Տեսանյութերը վկայում են Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտումների մասին. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի Ադրբեջանում հայտնվելու վերաբերյալ տեղեկության հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրության գործընթաց: Ուսումնասիրվել են ադրբեջանցի զինվորականների հրապարակած տեսանյութերը Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ, որոնք առկա են «YouTube» սոցիալական մեդիայի տիրույթում, ինչպես նաև ադրբեջանական տարբեր կայքերում: Տեսանյութերի ուսումնասիրությունը վկայում…
Արդյո՞ք դպրոցներում երեխաներին տրամադրվելու են դիմակներ․ ՄԻՊ-ը՝ ԿԳՄՍ նախարարությանը
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի մամուլի ծառայությունից։ Պաշտպանն այս հաղորդման հենց սկզբում հարկ է համարում արձանագրել, որ դպրոցներում ու, առհասարակ, երեխաների շրջանում նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) վարակի կանխարգելումն ու…
ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ ՄԻՊ-ը հայտնել է, որ Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք: «Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին: Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից…
Սա ՀՀ-ի ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է․ ՄԻՊ-ը ՀԱԷԿ-ին հարվածելու Ադրբեջանի հայտարարության մասին
Սա Հայաստանի Հանրապետության ողջ բնակչությանն ուղղված ակնհայտ հանցավոր սպառնալիք է: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը, թե ադրբեջանական զինված ուժերը կարող են հրթիռակոծության ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանը (ԱԷԿ): «Նման հայտարարությունը պատերազմական հանցագործության բացահայտ մտադրություն է: Այն կարող է բերել հումանիտար աղետի…
Ամենաշատը տուժել է Այգեպարը. Արման Թաթոյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում հակառակորդը հրետակոծել էր «Տավուշ-տեքստիլի» և Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի ուղղությամբ: «Սա դատապարտելի է և մտահոգիչ, քանի որ «Տավուշ-տեքստիլ»-ը արտադրում է բժշկական դիմակներ և համավարակի պայմաններում հարցը մարդասիրական տեսանկյունից է դիտարկվում և միջազգային մարդասիրական նորմերի խախտում է: Մինչ հրետակոծելը ԱԹՍ-ներով…
ՄԻՊ-ը Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ այցեր է իրականացրել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք ահազանգերի հիման վրա արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանության Արտաշատի, Մասիսի և Արարատի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ ստացած մի շարք…
Նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի էջում գրառում է կատարել: «Հարգելի՛ հայրենակիցներ Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ: Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ…
Արփինե Հովհաննիսյանը կասկածի տակ է դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվալներ
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գոռ Աբրահամյանը նշել է, որ արդարադատության նախկին նախարար, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ իր Facebook-ի էջին արած գրառմամբ, փաստացի կասկածի տակ է դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվալներ՝ ըստ էության, փորձելով հարուցել դրանց նկատմամբ հանրության անվստահությունը: «Իր առջև դրված այս խնդիրը լուծելու հարցում,…