fbpx
Հասարակություն

Պաշտպանի ներկայացուցիչներն Արմավիր ՔՀԿ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ հայտարարած անձանց հետ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Պաշտպանի հանձնարարությամբ այսօր չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» ՔՀԿ հացադուլ հայտարարած անձանց իրավունքների երաշխավորման նպատակով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել վերջիններիս հետ, ստուգել են բժշկական փաստաթղթերը և այլն:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև այլ դատապարտյալների հետ:

Այցի արդյունքները կամփոփվեն և համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններ:

https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1494649044055888

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ