մարզուհի
Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք մարզուհուն ու հռչակվեց աշխարհի չեմպիոն
Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը, ով փայլուն հանդես եկավ և հռչակվեց աշխարհի չեմպիոն: Լիանան հաջողությամբ կատարեց երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117,121…

