Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք մարզուհուն ու հռչակվեց աշխարհի չեմպիոն

Ամենադիտվածներ

Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք մարզուհուն ու հռչակվեց աշխարհի չեմպիոն

Տաշքենդում շարունակվում է ծանրամարտի երիտասարդական առաջնությունը: Այսօր մրցահարթակ էին դուրս եկել 81 կգ քաշային աղջիկները: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը, ով փայլուն հանդես եկավ և հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Լիանան հաջողությամբ կատարեց երեք մոտեցումները՝ նախ պոկում վարժությունում հաջորդաբար սանձելով 90, 95 և 98 կգ կշռող ծանրաձողերը, ապա հրում վարժությունում նույն հերթականությամբ բարձրացրեց 117,121 և 125 կիլոգրամանոց ծանրաձողերը: Պոկում վարժությունից հետո Լիանան ընդհանուր հաշվարկում 3-րդն էր, սակայն առաջին տեղը գրաված կոլումբիացի մարզուհին տարիքի պատճառով չէր մասնակցում մրցույթին:

Նույն կերպ կոլումբիացին առաջինն էր նաև հրում վարժությունում, իսկ Լիանան՝ երկրորդը, բայց նրա արդյունքը մրցութային չէր կարող համարվել: Այսպիսով առաջնության հաղթող դարձավ Լիանան: Մեր մարզուհին նաև փոքր ոսկե և արծաթե մեդալներ նվաճեց: Երկրորդ տեղը գրավեց թուրք մարզուհի Դիլարա Ուքանը:

Երկամարտի արդյունքով Լիանան կարողացավ գերազանցել նրան 1 կիլոգրամով:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();