մարզպետ
Լոռու մարզպետը հյուրընկալել է ծխահարված բնակչի կյանքը փրկածներին
Վանաձորը կրկին անգամ ապացուցեց, որ իրենց գործին ու Մարդ կոչմանը նվիրված հերոսների պակաս չի զգում: Այս անգամ հանրության հիացմունքի առիթը Վանաձորի բժշկական կետրոնի շտապբուժօգնության ծառայության վարորդ Կարեն Գրիգորյանի և բժիշկ Տիգրան Աղաբեկյանի սխրանքն է, ովքեր հոկտեմբերի 2-ին, Վարդանանց 43 շենքի 1-ին հարկի բնակարանում բռնկված հրդեհի ժամանակ, մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը, պատշգամբից մտել էին այրվող…
Վայոց ձորում վնասվածք ստացած սպան բացել է աչքերը
Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, բայց նրա վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է: Այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Վայոց ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է «Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի…
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզպետների մասին նախագիծը. ԼՀԿ-ն դեմ քվեարկեց
Այսօր Ազգային ժողովը շարունակում է հերթական նստաշրջանի աշխատանքները: Առաջին ընթերցմամբ քվեարկության են դրվել մի շարք նախագծեր, որոնց թվում էր նաև մարզպետների լիազորությունների հստակեցման, նրանց նշանակման և ազատման կարգի սահմանման մասին օրենքը։ Ձայների 88 կողմ և 18 դեմ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվել է։ Դեմ քվեարկողները ԼՀԿ պատգամավորներն էին։ Նախագծի համաձայն՝ մարզպետների վրա տարածվելու են նույն չափանիշները, ինչ…
Պետք է վերացնել մարզպետի ինստիտուտը. Անի Սամսոնյան
Այսօր Ազգային ժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, անդրադառնալով մարզպետների գործունեությանը, ներկայացրեց ԼՀԿ դիրքորոշումը: «Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ պետք է վերացնել մարզպետի ինստիտուտը։ Ինչո՞ւ։ Որովհետև այս միջնորդ օղակը միշտ մահակ է դարձել համայնքի ղեկավարների գլխին», – ասաց Սամսոնյանը: Նա բացատրեց, որ մարզպետները մշտապես ազդեցություն են ունեցել համայնքների վրա։ Եվ…
Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է աշխատանքային խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը։ Մինչ օրակարգային հարցերին անցնելը նախարար Պապիկյանը խոսել է սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում անցկացվող ռազմավարական լայանածավալ զորավարժությունների բարեհաջող ընթացքի մասին և գոհունակությամբ ընդգծել, որ ՀՀ ՊՆ-ը բարձր է գնահատել տեղական և տարածքային կառավարման մարմինների փոխգործակցության…
Վայոց Ձորի մարզպետը հրաժարական կտա
«Սիրելի վայոցձորցիներ, քաղաքացիներ, բարեկամներ Հաշվի առնելով օրեր առաջ Եղեգնաձորում տեղի ունեցած ցավալի միջադեպը՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումները․ Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս…
ՔԿ-ն պարզում է Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը տեղի ունեցած ծեծկռտուքին
Վայոց ձորի մարզում տեղի ունեցած ծեծկռտուքին մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ քննչական կոմիտեն անհետաձգելի գործողություններ է իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը։ Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող…
Վայոց ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Նոր մանրամասներ՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքից «Փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ կասկածվող Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը կալանավորվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ…
Եղեգնաձորում ծեծի ենթարկված սպայի վիճակը դեռևս ծայրահեղ ծանր է
Սեպտեմբերի 17-ին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նա կոմայի մեջ է: Այս մասին հայտնել է փոխգնդապետի եղբայրը` Կարեն Մխիթարյանը` նշելով, որ Արան գտնվում է հոսպիտալի վերակենդանացման բաժնում: Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 00:20-ին, ՀՀ ոստիկանության…
Որևէ փաստ չի կարող կոծկվել․ Արտակ Դավթյանը՝ Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպի մասին
Իրավապահ մարմինների արձագանքը եղել է բավականին օպերատիվ, փաստի առթիվ հարուցված է քրեական գործ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` անդրադառնալով Վայոց Ձորում տեղի ունեցած միջադեպին: Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին «Այդ առումով արդեն հրապարակում է ներկայացվել, ձերբակալված անձ կա, ով անմիջական…
Զինվորականները հարբած են եղել․ Վայոց ձորի մարզպետը՝ Եղեգնաձորում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Ես տվյալ դեպքին ներկա չեմ եղել, և դա ապացուցող շատ հանգամանքներ կան: Այս մասին Գյումրիում անցկացվող Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին նվիրված միջոցառման ընթացքում ասաց Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը՝ անդրադառնալով Եղեգնաձորում սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Փոխգնդապետին…
Փոխգնդապետին վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը
ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նկատի ունենալով, որ մամուլում տարբեր մեկնաբանություններով հրապարակումներ են արվում, անհրաժեշտ եմ համարում տեղեկացնել, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատախազական…
Շիրակի մարզում երկրաշարժի արդյունքում վնասներ չունենք. մարզպետ
ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնել է, որ այսօրվա երկրաշարժի հետևանքով վնասներ չունեն: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի հյուսիսային տարածաշրջանային կենտրոնում եմ։ Առաջին ցնցումից մինչև 21։30 եղել են մոտ 30 հետցնցումներ, որոնց դինամիկան և այլ տեսակի սեյսմիկ չափումները հուշում են, որ գործընթացը գնում է մարման։…
«Վեոլիա»-ն հենց այսօր ջուր կբերի համայնք. արճիսցիները բացեցին ճանապարհը
«Վեոլիա» ընկերության հետ քիչ առաջ պայմանավորվել եմ, հենց այսօր աշխատանքները կսկսվեն, ջուր կբերեն համայնք: Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհը փակած արճիսցիների հետ հանդիպմանն ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը: «Մենք պարտավոր ենք հրատապ խնդիր լուծել ձեզ համար, մինչև կլուծենք ֆունդամենտալ խնդիրը: Հասկանում եք, որ 100 մլն դրամի ծրագիրը ոչ երեք օրվա, ոչ երեք շաբաթվա ծրագիր ա: Զուգահեռ կքննարկենք նաև…
Վայոց Ձորի մարզպետը ժողովրդավարության փաստացի հալածանք է իրականացնում. ՀԲՃ
«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի ՀԿ անդամներ, ակտիվ քաղաքացիներ, ընկերներ, գրում ենք ձեզ մեծ վրդովմունքով, որն առաջացրել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գործողությունն ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու։ Նա, ի պաշտոնե, դիմել է ՀՀ վարչական դատարան ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ պահանջելով դատարանի ուժով անվավեր ճանաչել սույն…














